Ուրախ եմ Մխիթարյանի հետ մի թիմում հանդես գալու համար. Դեյլի Բլինդ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում "Մանչեսթեր Յունայթեդը" հաղթեց "Սանդերլենդին" 3:1 հաշվով:

"Կարմիր սատանաների" երրորդ գնդակը խփեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս կրնկի գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը:

Խաղից հետո տանտերերի պաշտպան Դեյլի Բլինդը խոսել է նաև հայ ֆուտբոլիստի խփած գոլի մասին:

 "Մխիթարյանը մեծագույն ֆուտբոլիստ է: Այո, նա գերազանց կերպով եզրափակեց գրոհը: Ուրախ եմ նրա հետ մի թիմում հանդես գալու համար",- Բլինդի խոսքն է մեջբերում "Մանչեսթեր Յունայթեդի" մամուլի ծառայությունը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

22:23 Դեկտեմբեր 26, 2016

Ամենաընթերցված նյութեր