Թուրք նորապսակները հարսանիք անելու փոխարեն կերակրել են 4000 փախստականների

Ֆետուելա և Էզրա անուններով զույգը՝ թուրքական Կիլիս քաղաքից, որոշելով ամուսնանալ, ոչ թե հարսանեկան արարողություն է արել, այլ այդ գումարը նվիրաբերել է պատերազմող Սիրիայից Թուրքիա եկած փախստականներին: 

Ավելի կոնկրետ՝ նորապսակները պսակադրության օրն անվճար հյուրասիրություն են կազմակերպել փախստականների համար:

"Դեպի երջանկություն տանող մեր ուղին որոշեցինք սկսել երջանկացնելով ուրիշներին, և այդ զգացումը հիասքանչ է",- ասել է փեսան:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

13:01 Օգոստոս 05, 2015

Ամենաընթերցված նյութեր