Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը նոր թափ է ստացել

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում բավականին ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում, որոնք էլ ավելի մասսայական և ընդգրկուն են դարձնում Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված ջանքերը: Այդ ջանքերի ևս մի հավաստում է www.panarmenian.net-ի տարածած լուրն այն մասին, որ մարտի 26-ին իսպանական Պինտո քաղաքի քաղաքապետարանի լիագումար նիստը միաձայն պաշտոնապես ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

"Պինտոյի քաղաքապետարանի լիագումար նիստը միաձայն հաստատում է Հայոց Ցեղասպանության պաշտոնապես ճանաչումը և դատապարտում օսմանյան թուրքերի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունները: Այս տարի լրանում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության 100 տարին, որի ընթացքում սպանվեցին 1.5 մլն քաղաքացիներ, իսկ 2 մլն հայեր ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը":

Ի դեպ, ընթացիկ տարում սա արդեն երրորդ իսպանական քաղաքն է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Այս լուրը www.panarmenian.net-ով տարածվել է արդեն 59 անգամ և հավանել են 439 օգտատեր:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

18:24 Մարտ 27, 2015

Ամենաընթերցված նյութեր