Հին ամրոցի վերնահարկում գտել են 400 տարեկան երեք նամակ (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայում գտնվող Թյուդորների դինաստիային պատկանած Նոուլ-Հաուս հին ազնվականական դղյակում հայտնաբերվել են երեք նամակ՝ գրված 1603, 1622 և 1633 թ.թ., հայտնում է nirror.co.uk-ը: 

Զարմանալի գանձը վերականգնման աշխատանքներ կատարող կամավորները գտել են հսկայական ամրոցի վերնահարկում:

Բոլոր երեք նամակները գրված են 17-րդ դարում տարածված բարձրորակ թղթի վրա, հենց այդ պատճառով էլ հիանալի պահպանվել են:

Նամակներից մեկը լիովին մաքրել և վերականգնել են: Այն տնային առարկաների ցուցակ է, որոնք պետք է ուղարկվեին Էսսեքս դքսության ամրոցներից մեկը: Մյուս երկու նամակներում դեռևս ընթերցվել են ընդամենը մի քանի տող:

Մասնագետների կարծիքով դրանք շատ կարևոր են, քանի որ հազվադեպ են գտնվում 17-րդ դարի նամակներ, որոնց շնորհիվ հնարավոր է պատկերացում կազմել այն ժամանակվա ազնվականների ագարակների կառավարման մասին:

Նշենք, որ Նոուլ-Հաուսը կառուցվել է 15-րդ դարի վերջին և Մեծ Բրիտանիայի ամենամեծ ամրոցներից մեկն է: Այն ունի 365 սենյակ, 52 սանդուղք, 12 մուտք և 7 ներքին բակ: Ամրոցում ապրել են Հենրիխ VIII-ը, արքեպիսկոպոս Թոմաս Բուրշեն, կարդինալ Ջոն Մորտոնը, ինչպես նաև բազմաթիվ դուքսեր և հերցոգներ:

ԲԱՐՈՄԵՏՐ

18:22 Հունվար 22, 2017

Ամենաընթերցված նյութեր