Բագրատյանը գիտի տնտեսական աճի տեղը, բայց չի ասի

31․10․″ԱՃ եք խոսք տվել, գնացեք գտեք էդ աճը″․Բագրատյանը նախարարին

Անցած շաբաթ ԱԺ-ում քննարկվում էր Կառավարության կողմից ներկայացված բյուջեի նախագիծը։ Եվ արդեն օրինաչափ է, որ այս տեղեկատվական առիթը Բագրատյանը, որպես կանոն, բաց չի թողնում: Առհասարակ, երբ նա խոսում է տնտեսությունից, ֆինանսա-տնտեսական քաղաքականությունից, ակամայից ցանկանում ես լսել, քանի որ մարդը տնտեսագիտության դոկտոր է, եղել է վարչապետ ու շատ շատերից ավելի լավ է պատկերացնում խնդիրները։ Բայց, ցավոք, շատ դեպքերում սպասելիքներդ ուղղակի չեն արդարանում, քանի որ Բագրատյանի էմոցիոնալ քննադատական խոսքի նկարագորղական մասը միշտ կա, բայց դրանում բացակայում են առաջարկներն ու դեղատոմսերը: Զորօրինակ, հերթական անգամ նա մի ամբողջ 9 րոպե խոսում է, թե էս ինչ վատն է կառավարության ծրագիրը, բյուջեի նախագիծը, բայց նորից չկա առաջարկ, խորհուրդ, թե վերջապես ինչպես գտնել ու "բերման ենթարկել այդ ԱՃԸ"։ Պարո՛ն Բագրատյան, եթե գիտեք աճի տեղը, միանգամից ասեք, մարդիկ գնան՝ գտնեն։ Թե չէ հա էլ կարելի է ամեն ինչից բողոքել։
Դպրոցում միշտ եղել են նախանձ գերազանցիկներ, ովքեր ոչ ոքի չէին հուշում, չէին օգնում ու գնում միայն իրենք էին 5 ստանում։ Ուզում ենք հավատալ, որ Հրանտ Բագրատյանը դպրոցում գերազանցիկ է եղել և օգնել է վատ սովորողներին:

02․11․ Արա Աբրահամյանի հերթական "գալուստը"

Վերջին կես տարվա ընթացքում Արա Աբրահամյանը պարբերաբար ակտիվություն է ցուցաբերում, իմա՝ չափում է հասարակության զարկերակը՝ տեսնելու, թե արդյոք բացի Ռուսաստանի հայերից Հայաստանի հայերը նրա կարիքն ունեն, թե ոչ։ Պարզվում է՝ հայ հասարակությունը սպասում է հենց Արա Աբրահամյանի գալստյանը։ Նա արդեն ստեղծել է ″Ազգային միասնություն″ շարժում, տարածքային կառույցներ է բացել, ու վերջերս հայտարարեց, որ պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին։ Հա՛, ի դեպ, ասում են, որ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ են, կարծես, նախաձեռնել այդ ամենը։ Արամ Սարգսյանն էլ իր հերթին, փորձեց պարզաբանել, որ իրենց մեջ դեռ ոչ մի բան հստակ չի։ Նա կգա ու կասի, թե ինչ ձևաչափով է լինելու նրանց համագործակցությունը։ Իսկ նա խոստացավ գալ ու հայտարարել այդ մասին մի 10 օրից։ Մնաց մի քանի օր։ Ждемс․

04․11․ Նախարարի խոսքը "տնային պատրաստության" կարիք ունի

Առողջապահության նորանշանակ նախարարի առաջին հրապարակային ելույթները լավ չընդունվեցին լայն հասարակայնության կողմից։ Այսպես, նրան հարցնում են, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի ծննդկանների մահացության դեպքերի առնչությամբ, նա պատասխանում է, որ այդ դեպքերով պետք է զբաղվի ոչ թե նախարարը, այլ դատական մարմինները։ Իսկ նա զբաղվում է համակարգային խնդիրներով։ Իսկ երբ նրան հարցնում են՝ неужели շատ չի 8 խորհրդական ունենալը, նա անկեղծ նշում է, որ չի հաշվել իր խորհրդականների թիվը։ Բա սենց ո՞նց կլինի, պարոն Ալթունյան։ Լինելով նախարար՝ Դուք պետք է շատ բան հաշվի առնենք...։
Այո՛, պարոն նախարար, եթե նույնիսկ Ձեր կոմպետենցիայից դուրս է այդ խնդիրներով զբաղվելը, Դուք որևէ իրավունք չունեք այդ կերպ պատասխանելու: Չէ՞ որ Ձեզ լսում են հենց այդ մահացած ծննդկանների ծնողները, բարեկամները և նրանց իրավունքների պաշտպանները։
Նույն օրը նախարարը տվել էր իր պարզաբանումները և ափսոսանք հայտնել, որ այլ ենթատեքստում իր հայտնած խոսքերը սխալ մեկնաբանությունների տեղիք են տվել: Հատկանշական է, որ Լևոն Ալթունյանի հայտարարությանն անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ասելով, որ "եթե Ալթունյան Լևոնը նման բան է ասել, ապա ես Ալթունյան Լևոնին մինչ այդ չեմ ճանաչել, իսկ ես նրան լավ եմ ճանաչում ... Ես նրան համարում եմ պոտենցիալ կառավարիչ, որը կարող է առողջապահության համակարգում մեծ փոփոխություններ անել",- ասել էր վարչապետը:
Ի դեպ նախարարի մամուլի խոսնակը հայտնել է, որ նոյեմբերի ութին Լևոն Ալթունյանը ընդունելու է մահացած ծննդկաննների հարազատներին՝ նրանց մտահոգող խնդիրներին ծանոթանալու և հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար:
Նոյեմբերի 4-ից այս միջադեպը ՖԲ-ում առավել շատ քննարկվածների շարքում էր: Բնականաբար, գրեթե բոլորը քննադատում էին նախարարին... պարզ է, որ նա նման շատ նուրբ հարցերում սայթաքելու իրավունք չուներ: Ըստ ամենայնի, փորձի պակասն իրեն զգացնել է տվել… Ինչ խոսք, վերբալ հաղորդակցությունը այդ մակարդակում իր առանձնահատկություններն ունի և եթե բավականաչափ պատրաստ չես, ապա նման դեպքերում կարելի է ապավինել գրավոր պատասխանի պրակտիկային:
Բայց մյուս կողմից ՖԲ-ի թրոլինգի սիրահարները էս օրերին իրոք չխայեցին նախարարին... Դե դա նրանց հոբբին է, գուցե որոշների համար էլ հիմնական զբաղմունքը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

19:01 Նոյեմբեր 07, 2016

Ամենաընթերցված նյութեր