Որտեղի՞ց են երևանցիները սովորաբար հաց կամ հացամթերք գնում

Հաց` առաջին անհրաժեշտության սննդամթերք, որը պատրաստվում է հացահատիկների ալյուրից ստացված խմորից և երբեմն նաև այլ հավելյալ բաղադրիչներից։ Խմորը պատրաստում են ալյուրով, ջրով ու աղով, երբեմն ավելացնելով շաքար, յուղ, կաթ և այլ մթերքներ։Հիմնականում օգտագործվում է ցորենի և աշորայի, սակավ՝ եգիպտացորենի և գարու ալյուրը։ Հաց ստանալու համար պատրաստի խմորը թխում են, սակայն կան հացի տարբեր տեսակներ, որոնք պատրաստման այլ տեխնոլոգիա ունեն. օրինակ պուրիների խմորը տապակում են, մանթուների խմորը` շոգեխաշում, տորտիլաներինը` անձեթ թավայի վրա օդ թռցնելով տապակում և այլն։
Մարդիկ սկսել են հաց պատրաստել դեռևս 30.000 տարի առաջ։ Իսկ այսօր Երևանի գրեթե բոլոր մեծ և փոքր մթերային խանութներում այն վաճառվում է: Բացառություն են կազմում այլ սնդատեսակների մասնագիտացված խանութները: Ընդ որում, շատ են նաև հացի կամ հացամթերքի մասնագիտացված խանութները: Բոլոր մթերային խանութներում հացը և հացամթերքը առանձնացված բաժիններ ունեն, որտեղ հնարավորին կերպ պահպանվում են սանիտարահիգենիկ պայմանները: Այնուամենայնիվ, վերջինի տեսանկյունից գուցե ամենահարմարը հացի և հացամթերքի մասնագիտացված խանութներն են կամ հացի փռատներն են, բայց այդպիսի վայրերից երևանցիների ընդամենը 12.3%-ն է սովորաբար հաց գնում: Իսկ երևանցիների 1/3-ից ավելին հաց կամ հացամթերք սովորաբար գնում է փոքր մթերային խանութներից: Դրա հիմնական բացատրություններից մեկն այն է, որ բոլոր բակերում կան փոքր մթերային խանութներ, իսկ հացը մարդիկ նախընտրում են գնել թարմ վիճակում, ինչի պատճառով հացի անհրաժեշտության դեպքում մարդիկ նախընտրում են ամենամոտ խանութը: Չնայած դրան, քիչ չեն այն երևանցիները, ովքեր հաց սովորաբար գնում են սուպերմարկետներից` ավելի քան 28%:

Այս տվյալները ստացվել են նախորդ տարեվերջին ԲԱՐՈՄԵՏՐ-ի կողմից Երևան քաղաքում անցկացված սոցիոլոգիական հարցումների ընթացքում: Ամբողջական պատկերը ներկայացված է ստորև գրաֆիկում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:30 Փետրվար 05, 2016

Ամենաընթերցված նյութեր