Հելոուինը՝ Հայաստանում․ իմմմմմմաստը

Համաշխարհայնացման ազդեցությունը մեր կյանքի վրա մենք տեսնում ենք ամեն օր և գրեթե ամեն պահի՝ երբ նստում ենք համակարգչի կամ հեռուստացույցի առջև, երբ պետք է զանգ կատարենք բջջային հեռախոսով, երբ գնումներ ենք կատարում բրենդային խանութում և այլն։ Այդպիսի ազդեցության դրևսրումներից է նաև այն, որ Հայաստանում սկսել են նշել միջազգային կամ օտարերկրյա ծագման տոներ։

Այդպիսի տոներից է, օրինակ, Հելոուինը, որը վերջին տարիներին պարտադիր նշվում է հատկապես Երևանում։ Հանուն արդարության պետք է նշենք նաև, որ հին կելտերին վերագրվող և երկար ու խառը պատմություն ունեցող այդ տոնն այսօր նշվում է շատ, անգամ ոչ արևմտյան՝ ասիական երկրներում։

Անշուշտ, դժվար թե այդ տոնը նշող բոլոր մարդիկ հետևում են դրա բնապաշտական կամ կրոնական խորհրդին։ Թերևս շատերի համար այն ավելի շուտ ընդամենը դիմակահանդես-տոն է։ Եվ բոլորովին էլ անսպասելի չէ, որ մեր համաքաղաքացիների ճնշող մեծամասնությունը հենց այդպես էլ ընկալում է Հելոուինը (տե՛ս Գրաֆիկը)։

Այդուհանդերձ, Հելոուինը հայկական մշակույթին խորթ, օտար երևույթ է, և իզուր չէ, որ Հայ առաքելական եկեղեցին կոշտ քննադատության է ենթարկում այն և համարում հակաքրիստոնեական։ Պետք է նաև հավելել, որ Հելոուինը հեռու է ոչ միայն ՀԱԵ դավանաբանությունից, այլ նաև ժողովրդական մշակույթից․ մեր մշակույթում սարսափը, ուրիշին վախեցնելը, մեռյալներին նմանակելը երբեք զվարճության միջոց չեն եղել։

Այստեղից էլ ծագում է բնական հարց․ եթե մենք ունենք ուրախ, այդ թվում՝ դիմակահանդեսային տոների հին ու վառ ավանդույթներ, ինչո՞ւ են մեր երիտասարդները նշում մեր մշակույթի հետ կապ չունեցողները։ Ինչո՞վ են վատ մե՛ր տոները։ Դա օտարամոլությա՞ն, թե՞ սեփականի չիմացության հետևանք է։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:30 Հունվար 27, 2016

Ամենաընթերցված նյութեր