Մենք ենք, մեր սարերը VS 01-99

Արևի նման ճակատը պայծառ,
Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար.
Ո՜վ կանի նըրան գետնին հավասար,
Թե չըլինին
Կինն ու գինին։
Պարում է ասես կըռիվ գընալիս,
Գետընքից վերև թըռչում ման գալիս,
Ո՜վ ցած կըբերի նըրան թըռչելիս,
Թե չըլինին
Կինն ու գինին։

Եվս մեկ ամանորյա տոներ անցան պատմության գիրկը: Հայկական բոլոր հեռուստաընկերություններն իրենց տոնական հաղորդումները պատրաստում են հիմնականում դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի համար, իսկ մնացած տոնական օրերին եթեր են հեռարձակվում ինչպես հին սիրված հաղորդումներ, այնպես էլ սիրված ֆիլմեր: Նման հայկական ֆիլմերը շատ են, բայց այսօր կանդրադառնանք դրանցից երկուսին, որոնց իրավամբ կարելի է համարել հայկական կինոյի գլուխգործոցներ`  "01-99"-ը և "Մենք ենք, մեր սարերը": Երկու հայկական ֆիլմեր, որոնք բացառիկ են և իրենց դերասանական կազմով և իրենց սցենարով: Դժվար է գտնել հայ մարդու ով ընդամենը մեկ անգամ է դիտել այս ֆիլմերը: ԲԱՐՈՄԵՏՐԸ փորձեց պատկերացնել մի իրավիճակ, որը բնավ հեռու չէ իրականությունից, երբ տոնական օրերին հայ հեռուստադիտողը կարող է կանգնել ընտրության առջև, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում տարբեր հեռուստաընկերություններ կարող են ցուցադրել "01-99" և "Մենք ենք, մեր սարերը" ֆիլմերը միաժամանակ: 

Ո՞րն ընտրել:

Տարբերակ 1 - "01-99":

Այստեղ իրադարձությունները ծավալվում են գլխավոր հերոս Գարսևանի շուրջը, ով պետք է բրիգադիր Սիսակի կողմից հանձնված գինու տակառիկը փոխանցի ոմն Պողոսի, ում նա դեմքով չի ճանաչում, սակայն գիտի նրա հեռախոսահամարը՝ 01-99։ Ճանապարհին, սակայն, չդիմանալով գինու գայթակղությանը, Գարսևանը տակառիկից գինի է խմում, ինչի արդյունքում հարբելով՝ ուշաթափված ընկնում է ճանապարհի եզրին։ Եվ իրադարձությունների հետագա զարգացման հիմնական պատճառ է դառնում գինին` իր գայթակղությամբ:

Տարբերակ 2 - "Մենք ենք, մեր սարերը"

Իշխանի հոտում հայտնվում են անծանոթ ոչխարներ, և նա երեկոյան աշխատանքից հոգնած հովիվներին ու հնձվորներին առաջարկում է մորթել ոչխարները։ Առանց երկար-բարակ մտածելու, ընկերովի մորթում են ոչխարներն ու խորոված պատրաստում։ Խորովածն ուտելու պահին հայտնվում է նրանց համագյուղացի Ռևազն ու միանում նրանց կերուխումին։ Ուտելուց հետո Ռևազը հիշում է, որ ոչխար է կորցրել ու հովիվներին հարցնում է, թե նրանք անծանոթ ոչխարներ չե՞ն տեսել արդյոք։ Իշխանն ու ընկերները հասկանում են, որ իրենց մորթածը Ռևազի ոչխարներն էին ու փորձում են վերջինիս խաբելով ճանապարհ դնել։ Միջամտում են Զավենն ու Պավլեն, ովքեր կոպտում են Ռևազին։ Ռևազի կինը դիմում է միլիցիային: Իսկ այս դեպքում իրադարձությունների հետագա ընթացքի հիմնական պատճառ դառնում է Ռևազի կինը, բայց ոչ իր գայթակղությամբ, ինչը նկատի ունի Հովհաննես Թումանյանը:

Մի բան հստակ կարելի ասել, որ որ երևանցիների ավելի քան 98%-ը տեղյակ է ֆիլմերում զարգացող իրադարձությունների ընթացքից: ԲԱՐՈՄԵՏՐԻ կողմից Երևան քաղաքում անցկացված սոցիլոգիական հարցումների արդյունքում պարզվել է, որ երևանցիների ընդամենը 1.7%-ը չի նախընտրում այս ֆիլմերից ոչ մեկը: Իսկ ահա նախապատվությունների հարցում ձայները բաշխվել են հետևյալ կերպ (տես գրաֆիկ):

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:32 Հունվար 08, 2016

Ամենաընթերցված նյութեր