Ու՞մ հետ են երևանցիներն անցկացնում Ամանորյա տոները

Ժամանակակից պայմաններում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները մտնում եմ մարդկային գործունեության ավելի ու ավելի շատ ոլորտներ՝ կրթություն, ընտանեկան հարաբերություններ և այլն, տեղի է ունենում շփման միջավայրերի փոփոխություն, և այլևս տարածությունը և ժամանակը չեն պայմանավորում, թե մենք երբ և ում հետ շփվենք: Բնականաբար, այս պայմաններում թուլանում են նաև ընտանեկան և ազգակցական կապերն ու հարաբերությունները, որոնց ամրապնդման համար պետք է շփման համապատասպան միջավայր, որը մեր օրերում էլ ավելի է վիրտուալ դառնում:

Այս առումով, տրամաբանական կլիներ ենթադրել, որ ժամանակակից տեխնոլոգիաների տարածումն ազդում է նաև մարդու անմիջական շփման միջավայրի՝ ընտանիքի վրա, թուլացնելով ընտանեկան կապերն ու հարաբերությունները, ավելի քիչ կազմակերպելով ընտանեկան միջոցառումներ կամ ավելի քիչ մասնակցելով դրանց:
ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը, հարցի շրջանակներում, որոշեց պարզել, թե մասնավորապես ում հետ են երևանցիները պատրաստվում նշել Ամանորը: Հարցվածների միայն 1%-ը նշեց, որ պատրաստվում է դիմավորել Նոր Տարին ընկերների հետ միասին: Եվս գրեթե 2%-ը նշեց, որ սովորաբար միայնակ է անցկացնում Ամանորյա տոները:

Պատասխանողների մեծ մասը՝ 82%-ը, նշել են, որ նախընտրում են դիմավորել Նոր Տարին ընտանիքի հետ, և մոտ 12%-ն ասել է, որ Ամանորյա տոներն անցկացնում է այլ բարեկամների հետ:

Ստացված տվյալները հուշում են, որ չնայած հատկապես Երևանում մարդկանց շփման միջավայրերը հետևողականորեն փոխվում են և վիրտուալանում, հետևաբար, ինչ-որ չափով հեռանում ընտանեկան և ազգակցական հարաբերությունների շրջանակներից, բայց այնուամենայնիվ երևացիները հիմնականում պահպանել են ընտանեկան տոների և միջոցառումների մասին, այսպես կոչված, ավանդական պատկերացումները և շարունակում են, օրինակ, Ամանորը դիմավորել առավելապես ընտանիքի անդամների հետ:


ԲԱՐՈՄԵՏՐ

12:30 Հունվար 04, 2016

Ամենաընթերցված նյութեր