Ֆուլ Հաուս VS Դոմինո

ԲԱՐՈՄԵՏՐԸ շարունակում է իր բաթլ հարցերի շարքը, որոնց մեջ մի քանի անգամ  արդեն "մենամարտել" է "Ֆուլ հաուս" սիթքոմը: Առաջին անգամ "Ֆուլ հաուս"-ը "մենամարտել" է "Տնփեսա"-ի հետ, իսկ հաջորդ անգամ` "Խոպանի տեսություն" սիթքոմի հետ: Երկու դեպքում էլ "Ֆուլ հաուս"-ը ունեցել է բացահայտ առավելություն: Երկրորդի` "Խոպանի տեսության", դեպքում պայքարը երկու տարբեր հեռուստաընկերությունների սիթքոմների միջև էր, որի դեպքում Արմենիա հեռուստաընկերության արտադրանքն ավելի շատ էր նախընտրելի երևանցիների համար:  Իսկ առաջինի` "Տնփեսա"-ի, դեպքում գուցե ճիշտ էին այն մեկնաբանությունները, որ այն արդեն սպառել է իրեն, ինչի արդյուքնում "Ֆուլ հաուս"-ը իր թարմ սցենարով, սիրված դերասաններով և հումորով ետևում թողեց "Տնփեսա"-ին: Այսպիսով, "Տնփեսա" սիթքոմի եթերից դուրս գալու արդյուքնում Արմենիա հեռուստաընկերությունը կանգնեց շաբաթվա բոլոր օրերին իր հեռուստադիտողին հումորային նմանատիպ սիթքոմ  ներկայացնելու խնդրի առջև: Եթերային բացը լրացնելու համար շատ ժամանակ չպահանջվեց: Արմենիա հեռուստաընկերությունը իր հեռուստադիտողին ամբողջ շաբաթվա ընթացքւմ իր էկրաններին մոտ պահելու համար սկսեց ցուցադրել "շատ սովորոկան կինո" սիթքոմը` "Դոմինոն": Ակնհայտ է, որ դերասանական կազմի ընտրության հարցում մեծ ուշադրություն է դարձվել "Ֆուլ հաուս"-ի փորձին: Ընտրվել են տղաների կողմից շատ սիրված Լիկա Սալմանյանը, Գայանե Ավետիսյանը, Ելենա Վարդանյանը, Ռիպին և սուպերմոդել Աննա Գրիգորյանը: Իսկ ինչ վերաբերում է տղաներին, ապա նրանք նույնպես շատ սիրված դերասաններ են` Սոս Ջանիբեկյան, Մհեր Խաչատրյան, Նարեկ Բավեյան և այլոք: Ընդհանուր առմամբ դերասանական կազմը շատ լավ է ընտրված և ի տարբերություն "Ֆուլ հաուս" սիթքոմի` գործողությունները ավելի շատ վայրերում են տեղի ունենում, բայց արի ու տես, որ այն միևնույն է մեծ տարբերությամբ զիջում է "Ֆուլ հաուս"-ին:

ԲԱՐՈՄԵՏՐԸ նոյեմբեր ամսին Երևան քաղաքում իրականացված հարցումների ընթացքում փորձեց պարզել նաև, թե այս երկու սիթքոմներից, որն են առավել նախընտրում երևանցիները: Այս դեպքում նույնպես, երևանցիների 1/3-ից ավելին այս սիթքոմներից ոչ մեկը չի նախընտրում:

Ինչ վերաբերում է այն հարցվողներին, ովքեր հստակ նախապատվություն են տվել սիթքոմներից մեկին, ապա ձայները բաշխվել են հետևյալ կերպ (տես գրաֆիկ):

 

ԲԱՐՈՄԵՏՐ

22:00 Դեկտեմբեր 24, 2015

Ամենաընթերցված նյութեր