Հայկական հեռուստատեսային լրատվական հաղորդումների վարկանիշը

Սկսած 2006թ.-ից հայկական հեռուստաընկերությունները միմյանց միջև վարկանիշային պայքար են մղում: Հեռուստաընկերությունների ծրագրերը հիմնականում մի քանի ուղղություն են ունենում` լրատվական, վերլուծական, ժամանցային, ճանաչողական, սոցիալական և այլն: Լրատվական ծրագրերը օրվա ընթացքում մի քանի անգամ իրենց հեռուստադիտողներին են ներկայացնում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող նորությունները: Այս ոլորտում նոր "հեծանիվներ չեն հորինվում"` բոլոր հեռուստաընկերությունները ներկայացնում են օրվա ընթացքում տեղի ունեցող կարևորագույն նորությունները: Այստեղ պայքարը հիմնականում գնում է հրատապ նորություններ կամ նորությունն առաջինը հեռուստադիտողին ներկայացնելու, ներկայացման ոճի և տեխնիկական որակի հարցերում: Հայկական բոլոր հեռուստաընկերություններն ունեն ֆիքսված ժամեր նորությունների համար, իսկ նորությունների հատուկ թողարկումներ գրեթե չկան հայկական եթերում, կամ շատ հազվադեպ են լինում:
ԲԱՐՈՄԵՏՐԸ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանում անցկացված սոցիոլոգիական հարցումների ընթացքում, փորձեց պարզել, թե ո՞ր լրատվական հաղորդումներն են նախընտրում դիտել մեր համաքաղաքացիները: Ստացված տվյալների համաձայն երևանցիների գրեթե մեկ երրորդը նախընտրում է առաջին հերթին դիտել Արմենիա հեռուստաընկերության "Ժամը" լրատվական հաղորդումը, իսկ 14%-ը ընդհանրապես ոչ մեկը չի նախընտրում: Ամբողջական պատկերը ներկայացված է ստորև գրաֆիկում:

Հիշեցնենք, որ հարցումն անց է կացվել Երևանում և հարցվողները հարցին պատասխանելիս հնարավորություն են ունեցել ընտրել երեք նախընտրելի լրատվական հաղորդումները, սակայն ըստ առաջնահերթության: Վերը ցուցադրված գրաֆիկում ներկայացված է միայն առաջին պատասխանների բաշխվածությունը, այսինքն թե որ լրատվական հաղորդումն են նախընտրում մեր համաքաղաքացիներն առաջին հերթին:


ԲԱՐՈՄԵՏՐ

22:12 Դեկտեմբեր 19, 2015

Ամենաընթերցված նյութեր