Երևանցիները 1-ից 5 բալով գնահատել են Էրեբունի-Երևան տոնակատարությունները

Տարեցտարի Էրեբունի-Երևան տոնակատարություններն առավել մասշտաբային ու բազմաբովանդակ են դառնում: Այս տարվա տոնակատարությունն անցկացվեց "Իմ ջերմ ու բարի քաղաք" խորագրի ներքո, որի միջոցով մենք աշխարհին տեղյակ պահեցինք, որ Երևաննն արդեն 2797 տարեկան է:

Երևանի քաղաքապետերանի կողմից ներկայացված տոնակատարությունների ծրագրով հոկտեմբերի 10-11-ին Երևանում կազմակերպվեց շուրջ 41 միջոցառում, այդ թվում` ցուցահանդեսներ, համերգներ, մարզական և մշակությաին տարբեր միջոցառումներ, զվարճալի ծրագրեր, հրավառություն և այլն:

ԲԱՐՈՄԵՏՐԸ, նոյեմբերին Երևանում անցկացված հարցումների ժամանակ փորձեց պարզել, թե որքանով են Երևանցիները հետևել իրենց քաղաքի տոնին նվիրված միջոցառումներին և որքանով են գոհ անցկացված տոնակատարությունից:

Գրաֆիկ

Հետևե՞լ եք, արդյոք, այս տարվա Էրեբունի-Երևան տոնակատարության միջոցառումներին

Զարմանալի է, բայց չնայած Երևանում այդ օրերին գրեթե ամենուր տիրող տոնական մթնոլորտին, հարցվողների շուրջ 46%-ը ընդհանրապես չի հետևել տոնակատարություններին: Հատուկ ընդգծենք, որ այս ցուցանիշը շատ մոտ է մեր նախորդ ակնարկում ներկայացված այն հարցվողների թվին, ովքեր նշել էին, որ ճիշտ կլիներ, եթե Էրեբունի-Երևան տոնակատարության համար նախատեսված միջոցներն այս տարի ուղղվեին սահմանամերձ բնակավայրերի կարիքներին: Այսինքն` հարցվողների այս խումբն ամենայն հավանականությամբ չի հետևել տոնակատարությանն այն պատճառով, որ համաձայն չի եղել դրա անցկացման հետ:

Ինչևէ, իսկ այն հարցվողներին, ովքեր հետևել են Էրեբունի-Երևան տոնակատարություններին, ԲԱՐՈՄԵՏՐՆ առաջարկել էր գնահատել 1-5 բալանոց սանդղակով (1-ը նվազագույն, 5-ը` առավելագույն գնահատական) իրենց գոհունակությունը միջոցառումներից: Գնահատականները ներկայացված են ստորև բերված պատկերում:

Գնահատե՛ք 5 բալ. սանդղակով`որքանո՞վ եք գոհ այս տարվա Էրեբունի-Երևան տոնակատարության միջոցառումներից:

Ինչպես տեսնում ենք, տոնակատարություններին հետևած երևանցիների ավելի քան 85%-ը կազմակերպված միջոցառումները գնահատել է միջին և ավելի բարձր գնահատականներով (3; 4 և 5) և ընդամենը մոտ 13%-ն է դրանց "շնորհել" 1 կամ 2 գնահատակաները:

Արդյունքները կարծես լավն են և խոսում են կատարված աշխատանքի բարձր որակի մասին: Բայց ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ, եթե դա լիներ ոչ թե երևանցիների մոտ կեսի, այլ ավելի մեծ մասի գնահատականը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ 

22:00 Դեկտեմբեր 02, 2015

Ամենաընթերցված նյութեր