Մանկական Եվրատեսիլ. 9-ից 6-ում տեղ ենք զբաղեցրել առաջին եռյակում

Բայց երբ նայում ենք Մանկական Եվրատեսիլի հայ մասնակիցներին, ոգևորվում ենք, քանի որ այս նոր, անկախության սերունդն ուրիշ է. նրանք ավելի ռիսկով են, դուխով են, անկաշկանդ են, բեմը մի այլ կարգի զգում են: Ո՞ւմ նշենք...բոլորին: Վլադիմիր Արզումանյանին, ով գերեց բոլորին ու Եվրատեսիլը բերեց Հայաստան: Լաուրա Հայրապետյանը` 2-րդ տեղը, մեր Compass band-ի տղերքը, ովքեր այլընտրանք բերեցին ու գրավեցին 3-րդ տեղը: Ու մնացածը ևս: Մի խոսքով, մեր նոր սերունդն ունի ասելիք, ու դա շատ լավ է, որը նաև թվերով ու փաստերով է երևում:

Մանկական Եվրատեսիլն անցկացվում է արդեն 12 տարի (2003թ.-ից): Հայաստանը Մանկական Եվրատեսիլին մասնակցում է 2007թ.-ից: Ու 9 տարիներից 6-ում տեղ ենք զբաղեցրել առաջին եռյակում, իսկ դրանցից մեկում` մեր խոխան` Վլադիմիր Արզումանյանը, իր "Մամա" երգով գերեց բոլորի սրտերը: Առաջին անգամ մասնակցելով` "Արևիկ"-ները ընդամենը 1 միավորով զիջեցին առաջատարին ու գրավեցին 2-րդ տեղը: Հա՛, մանթո էր, բայց դե երեխեքի համար կարգին փորձ էր: Բայց շատ ավելի մանթո էր երեկվա վիճակը, երբ մրցակցիդ տալիս ես 12 միավոր, ու նա 9 միավորով քեզնից առաջ է անցնում ու գրավում 1-ին տեղը: Աաաաա, բայց Միկան ասում է` Լաաաավ (Loooove):

Սիրենք միմյանց. բայց չի խանգարի՝ մի քիչ էլ թվաբանություն սիրենք:

Տարի

Հայաստանի մասնակից

Երգ

Տեղ

Միավոր

2015

Միկա

"Love"

2

176

2014

Բեթթի

"People of the Sun"

3

146

2013

Մոնիկա Ավանեսյան

"Choco Factory"

6

69

2012

Compass band

"Sweetie Baby"

3

98

2011

Դալիթա

"Welcome to Armenia"

5

85

2010

Վլադիմիր Արզումանյան

"Մամա"

1

120

2009

Լաուրա Հայրապետյան

"Բարսելոնա"

2

116

2008

Մոնիկա Մանուչարովա

"Իմ երգի հնչյունը"

8

59

2007

"Արևիկ"

"Երազանք"

2

136

Չմոռանանք շնորհավորել Մալթայի մասնակցին` արժանի մրցակից լինելու համար: Ի դեպ, Մալթան արդեն 2-րդ անգամ է դառնում հաղթող (2013թ., 2015թ.), Վրաստանի (2008թ., 2011թ.) և Բելառուսի (2005թ., 2007թ.) հետ միասին: Իսկ թե ով ում քվեարկեց, արդեն հետաքրքիր չի, միակ հետաքրքիրն այն է, որ հայերը կարող էին ավանդույթի համաձայն 12 միավորը "վսյո ժե" տալ Ռուսաստանին, ոչ թե Մալթային: Բայց դե քվեարկություն է եղել...Հայաստանում էլ են լինում ազատ, արդար ընտրություններ:

Լաաաավ, տրամադրությունն է մեր լաաաավ... ուրախ, պոզիտիվ, թույն երգ, փայլուն ելույթ Միկայից: Շնորհավորում ենք նրան, ծնողներին, նրա թիմին ու մեզ բոլորիս: Ու չենք մոռանում թվաբանություն սովորել:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:15 Նոյեմբեր 23, 2015

Ամենաընթերցված նյութեր