Սոցիալական մեդիայից օգտվողները ԱՄՆ-ում

Չափահաս ամերիկացիների համարյա 2/3-ը (65%) օգտվում է սոցիալական ցանցերից: Pew Research կենտրոնը այս հարցման մեկնարկը տվել էր դեռևս 2005թ.-ին ու պարբերաբար անց է կացնում այն: 2005թ.-ին այց ցուցանիշն ընդամենը 7%-էր: Տարիների ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը տեղ էստորև բերված գրաֆիկում: 

Տարիքային տարբերություններ. մեծահասակները հաջողություն են գրանցում. երիտասարդները (18-29 տարեկան) կազմում են սոցիալական ցանցերից օգտվող ամենամեծ խումբը` մոտ 90%: Սակայն պետք է նշել, որ 2005թ.-ին այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 12%: Միաժամանակ 30-49 տարեկանների` սոց ցանցերից օգտվելու թիվն է թռիչքային աճել՝ 8%-ից 10 տարվա մեջ հասնելով 77%-ի:

Սեռային տարբերություններ. կանայք ու տղամարդիկ համարյա հավասար են օգտվում սոցիալական ցանցերից: Կանայք ավելի մեծ հավանականությամբ էին օգտվում սոցիալական ցանցերից տարիներ առաջ, քան տղամարդիկ, չնայած 2014թ.-ից սկսած արդեն օգտվողների տարբերությունը քչացավ: Այսօր կանանց 68 և տղամարդկանց 62%-ն օգտվում է սոցիալական ցանցերից:

Սոցիալ-տնտեսական տարբերություններ. բարձրագույն կրթություն և բարձր եկամուտ ունեցողները դոմինանտ դերում են: Վերջին տարիներին բարձր եկամուտ ունեցող ընտանիքներում ավելի շատ են օգտվում սոցիալական մեդիայից: Այժմ միջին եկամուտ ունեցողների 56%-ն օգտվում է սոցիալական մեդիայից: Նույն տենդենցը նկատելի է կրթության մասով. բարձրագույն կամ առնվազն քոլեջի կրթություն ունեցողներն ավելի մեծ հավանականությամբ են օգտվում սոցիալական կայքերից, քան տարրական կրթություն ունեցողները:

Ռասսայական և էթնիկ նմանություններ. Առանձնակի տարբերություն չկա ռասսայական հողի վրա: սպիտակների 65%-ը, իսպանախոսների 65%-ը և աֆրո-ամերիկացիների 56%-ն այսօր օգտվում է սոցիալական կայքերից:

Համայնքային տարբերություններ. գյուղաբնակների կեսից ավելին օգտվում է սոցիալական մեդիայից: Նրանք, ովքեր ապրում են գյուղական համայնքներում, ավելի քիչ հավանականություն ունեն օգտվելու սոցիալական ցանցերից, քան քաղաքամերձ ու քաղաքային համայնքներում: Այսպես, այսօր գյուղական համայնքներում սոցիալական ցանցերից օգտվում է բնակչության 58%-ը, քաղաքամերձում` 68%, իսկ քաղաքային համայնքներում` 64%-ը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:30 Նոյեմբեր 18, 2015

Ամենաընթերցված նյութեր