Արագաչափեր. արդյոք հիմնավոր են մեր համաքաղաքացիների դժգոհությունները

ԲԱՐՈՄԵՏՐԸ պարբերաբար անդրադառնում է հասարակական լայն հնչերանգ ստացած խնդիրներին: Դրանք մշտապես ընդգրկվում են խմբի կողմից իրականացվող սոցիոլոգիական հետազոտությունների հարցաթերթիկներում և այդ հարցերին առնչվող տվյալների հիման վրա փորձագետները հանրամատչելի ձևով օգտատերերին են ներկայացնում վերլուծական տեղեկանքներ: Չխախտելով ձևավորված աշխատանքային սկզբունքը` այս անգամ ԲԱՐՈՄԵՏՐՆ անդրադարձավ երթևեկության կազմակերպման և կանոնակարգման դաշտում առկա խնդիրներին, որոնք շարունակաբար հարուցում են մեր համաքաղաքացիների (հատկապես մեքենա ունեցողների) բողոքն ու շատ դեպքերում` նաև արդար ընդվզումը:

Արագաչափերի կիրառումն առաջադեմ պրակտիկա է, որը լայն կիրառում ունի ամբողջ աշխարհում: Այն մեր երկրում նույնպես ներդրվեց: Ինչ խոսք, դժվար է գերագնահատել արագաչափերի դերն երթևեկության վիճակի բարելավման, վթարների ու ճանապարհային այլ պատահարների` հատկապես մահվան ելքով դեպքերի նվազման հարցում: Սակայն հարկ է նշել, որ միանգամայն, ընդունելի նպատակները մեր հասարակության մեջ այնքան էլ միանշանակ չընդունվեցին: Այս առումով հիմնական դժգոհություններն առնչվում են արագաչափերի առատությանը, որոշ դեպքերում` ոչ մատչելի վայրերում տեղակայմանը և տուգանքների չափերի ու վարորդների վճարունակության խիստ անհամաչափությանը: Հարկ է նշել, որ վերջինի առումով իրավիճակը զգալիորեն մեղմվեց տուգանքների հաշվարկման նոր կարգի ներմուծումից հետո: Եթե նախկինում` թույլատրելի արագություն` գումարած 10-ից ավել յուրաքանչյուր 1 կմ/ժ-ն գերազանցելու համար վարորդը հարկադրված էր վճարել 10 000 ՀՀ դրամ տուգանք, իսկ ավելի մեծ արագությունների պարագայում ` կրկնապատիկ և եռապատիկ, ապա ներկայում տուգանքները գանձվում են հաշվարկման շատ ավելի մեղմ ու արդար համակարգով (տես. աղյուսակ):

Աղյուսակ. թույլատրելի արագությունների գերազանցման համար նախատեսված տուգանքների հաշվարկման գործող կարգ

Հոդված մասը

Հոդվածի դիսպոզիացիան

տույժ - տուգանք

Հ-124.4
մ-1

1-10 կմ/ժ-ով գերազանցելը

1000 դրամ x գերազանցված կմ/ժ արագություն

Հ-124.4
մ-2

11-30 կմ/ժ-ով գերազանցելը

1500 դրամ x գերազանցված կմ/ժ արագություն

Հ-124.4
մ-3

31-50 կմ/ժ-ով գերազանցելը

100.000

Հ-124.4
մ-4

51-80 կմ/ժ-ով գերազանցելը և ավելի կմ/ժ-ով գերազանցելը

200.000

Հ-124.4
մ-5

 81 և ավելի կմ/ժ-ով գերազանցելը

500.000

Միաժամանակ ԲԱՐՈՄԵՏՐԻ Երևանում անցկացրած զանգվածային հարցումները վկայում են, որ մեր համաքաղաքացիների շրջանում` արագաչափերիի գործարկման առումով, տրամադրություններն այնքան էլ հուսադրող չեն: Հարցվողների հանրագումարային մոտ 57%-ն(տես․ գրաֆիկ) այս կամ այն կերպ արդարացի և հիմնավոր է համարում արագաչափերի հետ կապված` մարդկանց բողոքները: Հատկանշական է, որ մոտ 45%-ի դեպքում` այդ դիրքորոշումը միանշանակ է: Այս դեպքում հարցվողների կարծիքների ձևավորման վրա ազդել են ինչպես ընդհանուր տենդենցները` մասնավորապես ժողովրդի անվճարունակություն, այնպես էլ խիստ մասնավոր շարժառիթները (արագությունը գերազանցելու համար տույժեր և տուգանքներ մուծած վարորդներ): Միաժամանակ, այնքան էլ տեղին չէ բացառապես սուբյեկտիվ ընկալումներով ստացված պատկերը ներկայացնելը: Այս առումով պակաս կարևոր չեն նաև այնպիսի կարծիք ձևավորող պատճառների առկայությունը, ինչպիսիք են հատկապես մայրաքաղաքում արագաչափերի գերբեռնվածությունը և որոշ դեպքերում դրանց տեղադրման վայրի չհիմնավորվածությունը:

Հատկանշական է, որ հարցվողների մոտ 5%-ն է դժվարացել վերոնշյալ հարցին հստակ պատասխանել, ինչը նշանակում է` մարդիկ բավականին բյուրեղացած դիրքորոշում ունեն այս խնդրի առնչությամբ:

Ինչպես շատ դեպքերում, արագաչափերի ներդրման հետ կապված նույնպես, կարելի է ասել գործ ունենք հետևյալ երևույթի հետ. մի կողմից բավականին հիմնավոր են թվում բոլոր այն մեխանիզմները, որոնք ներդրվում են այս կամ այն ոլորտում նպատակային բարաեփոխումներ իրականացնելու նպատակադրմամբ, սակայն կիրառման տեսանկյունից, գրեթե, միշտ ունենում ենք նույն արդյունքները: Այս առումով տպավորությունն այնպիսին է, որ այդ մեխանիզմները ներդրողները մի տեսակ կտրված են ժողովրդի իրական խնդիրներից:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

12:02 Նոյեմբեր 10, 2015

Ամենաընթերցված նյութեր