Որքա՞ն արժեն երևանցիների բջջային հեռախոսները

Տարածված կարծիք կա, թե հայերը և հատկապես երևանցիները բավականին շատ գումար են ծախսում բջջային հեռախոսների վրա և հիմնականում կրում են թանկարժեք հեռախոսներ: Իհարկե, որոշակի քանակությամբ թանկարժեք բջջային հեռախոսներ Հայաստանում սպառվում են, բայց ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց պարզել, թե գնային ի՞նչ սահմանների հեռախոսներ են օգտագործում երևանցիները:

Այն հարցին, թե անձնական օգտագործման բջջային հեռախոսի գինը ո՞ր սահմաններում է գնտվում, պատասխանողների մոտ 15%-ը նշեց՝ մինչև 10.000դր: Ավելի մեծ թվով պատասխանողներ՝ 20.6%, նշել են 10.000-30.000դր. սահմանները, և գրեթե նույնքան պատասխանող՝ 20.3% նշել են, որ իրենց բջջային հեռախոսները գտնվում են 30.000-50.000դր. սահմաններում:

Ավելի բարձր գնային սահմաններում հեռախոս ունեցողները դասավորվել են հետևյալ հերթականությամբ՝ պատասխանողների մոտ 11%-ն ունեն 50.000-70.000դր. արժողությամբ հեռախոս, 8.5%-ը՝ 70.000-90.000դր., պատասխանողների 7.6%-ը՝ 90.000-140.000դր. և 4.8%-ը՝ 140.000-200.000դր. արժողությամբ հեռախոսներ:
Հետազոտության արդյունքները փաստում են, որ երևանցիների մեծ մասը օգտվում են միջին, և ոչ թե բարձր գնի բջջային հեռախոսներից, իսկ 200.000 և ավելի արժողությամբ հեռախոսներից օգտվում է պատասխանողների միայն 7.3%-ը, ինչը բավականին համեստ ցուցանիշ է՝ ի համեմատ տարածված այն կարծիքի, թե երևանցիների մեծ մասը կրում է թանկարժեք հեռախոսներ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:30 Հոկտեմբեր 31, 2015

Ամենաընթերցված նյութեր