Երևանցիները գնահատել են Երկիր Մեդիա հեռուստաընկերության հաղորդումների որակը

Առաջին ալիք, Արմենիա, Շանթ և Կենտրոն հեռուստաընկերությունների հաղորդումների որակին երևանցիների տրված գնահատականները ձեզ ներկայացրել ենք մեր նախորդ ակնարկներում: ԲԱՐՈՄԵՏՐԸ շարունակում է այս շարքը և հաջորդը` Երկիր Մեդիան է:

Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը հիմնադրվել է 2003թ.-ին: Գործունեության առաջին իսկ օրերից այն համագործակցել է Սփյուռքում գործող մի շարք կազմկերպությունների և հեռուստաընկերությունների հետ: Այս առումով առանցքային է եղել 2010թ.-ը: Նշված ժամանակահատվածում հեռուստաընկերությունը ձեռք է բերել արբանյակային հեռարձակման իրավունք և ստեղծել է թղթակցական կետեր այնպիսի հայաշատ երկրներում, ինչպիսիք են` ԱՄՆ-ն, Վրաստանը, Լիբանանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իրանը, Հունաստանը, Սիրիան և Թուրքիան: Վերջինների ստեղծումը հեռուստաընկերությանը հնարավորություն է տվել ամեն օր թարմ տեղեկատվություն ստանալ և տրամադրել հայ հեռուստադիտողին հայկական սփյուռքի տարբեր համայնքների կյանքի և դրանց առջև ծառացած խնդիրների մասին:

Հեռուստաընկերությունը իր հեռուստադիտողին է ներկայացնում բազմաթիվ քաղաքական, հասարակական, ճանաչողական, ժամանցային, մշակութային և մարզական հաղորդումներ:

Ինչ վերաբերում է լրատվական ծառայություններին, ապա "Երկիրն այսօր"-ը օպերատիվ կերպով ներկայացնում է Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող նորությունների մասին:

Իսկ այժմ ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտության արդյուքները: Հիշեցնենք, որ հարցվողները գնահատել են հեռուստաընկերության լրատվական և ժամանցային հաղորդումների որակը 1-5 բալանոց սանդղակով (1-ը ամենացածր գնահատականն է, իսկ 5-ը` ամենաբարձր):

Գրաֆիկ

Երկիր Մեդիա հեռուստաընկերության լրատվական հաղորդումների որակը երևանցիների գրեթե կեսը գնահատել է լավ կամ գերազանց գնահատակններով (4 և 5): Սա փայլուն արդյունք է, հատկապես եթե նկատի ունենանք, որ միջին (3) գնահատականի ցուցանիշը նույնպես բարձր է, մոտ մոտ մեկ քառորդը:

Ինչ վերաբերում է ժամանցային հաղորդումների որակին, ապա երևանցիների մոտ մեկ երրորդը դրանք գնահատել է լավ կամ գերազանց գնահատակններով (4 և 5), մոտ 30%-ը` բավարար, ևս մոտ 35%-ը ցածր գնահատականներով:

Հարկ ենք համարում նշել, որ հայկական մյուս հիմնական հեռուստաընկերությունների հետ համեմատ, ամենացածր գնահատական (1) ստանալու տեսանկյունից, Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը 2-րդ է` առջևում թողնելով միայն Առաջին Ալիքին:

Աղյուսակ

Երևանցիների կողմից հայկական հեռուստաալիքների լրատվական և ժամանցային հաղորդումների որակին տրված ամենացածր` 1 գնահատականների ցուցանիշներն ըստ հեռուստաընկերությունների:

N

Հեռուստաընկերություն

Լրատվական

Ժամանցային

1

Առաջին ալիք

19.9%

17.6%

2

Երկիր Մեդիա

8%

8.5%

3

Կենտրոն

6.9%

5.5%

4

Արմենիա

4.3%

4.3%

5

Շանթ

3.2%

5.2%

 

ԲԱՐՈՄԵՏՐ

16:30 Հոկտեմբեր 09, 2015

Ամենաընթերցված նյութեր