Հայատանի հանրակրթական ուս.հաստատություններն ըստ սովորողների թվաքանակի

Հայաստանի հանրակրթական համակարգի բազմաթիվ խնդիրները հասկանալու համար հարկ է հաշվի առնել նաև դրանում պետական և ոչ պետական կրթական օջախների անհամաչափ հարաբերությունը: Այն, որ թե պետական, թե ոչ պետական հանրակրթական հաստատություններում կրթությունն իրականացվում է նույն չափորոշիչներով, դեռ չի նույնացնում այդ երկու համակարգերը, քանի որ տարբերությունները դրանց միջև ոչ այնքան ձևական և քանակական են, որքան բովանդակային՝ կապված աշակերտների մոտիվացիայի, պարապմունքների կազմակերպման և այլ հարցերի հետ:

ԲԱՐՈՄԵՏՐԸ որոշեց պարզել, Հայաստանում գործող պետական և ոչ պետական հանրակրթական ուսումնական.հաստատությունների և դրանցում սովորողների թվաքանակը: ՀՀ կրթության և գիտության նախարարության տվյալներըի համաձայն, հանրակրթական ուսումնական հաստատություններն ըստ սովորողների քանակի ունեն հետևյալ քանակական պատկերը:

 

Սովորողների թիվը

 

Մինչև 100

101-300

301-500

501-700

701-1000

1001 և ավելի

Ընդամենը

Պետական

423

523

270

101

48

26

1391

Ոչ պետական

25

14

4

2

1

0

46

Աղյուսակը պարունակում է ուշագրավ այսպիսի տենդենց. որքան մեծանում է ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորողների թվաքանակը, այնքան քչանում է այդ ուսհաստատությունների քանակը: Այլ կերպ ասած, եթե Հայաստանում 2015 թվականի դրությամբ գործում է մինչև 100 ուսանող ունեցող ոչ պետական 25 ուսումնական հանրակրթական հաստատություն, ապա օրինակ` 301-ից 500 սովորող ունեցող ոչ պետական հանրակրթական հաստատություն կա արդեն 4 հատ, իսկ 701-ից 1000 սովորող ունեցող՝ ընդամենը 1 հատ, և ոչ մի ոչ պետական հանրակրթական ուս.հաստատություն չունի 1001-ից ավելի սովորող:
Սա նշանակում է, որ ոչ պետական հանրակրթությունը Հայաստանում կայացման լուրջ խնդիրներ ունի՝ կապված մի շարք հանգամանքների հետ: Դրանցից առաջինը ֆինանսական բաղադրիչն է. ոչ բոլոր ծնողներն են պատրաստ վճարել երեխաների համար հանրակրթության փուլում: Մյուս կողմից, հանրակրթական հաստատությունն ինքնին պահանջում է բավականին մեծ ֆինանսական ներդրումներ:
Սա հանգեցնում է այն իրավիճակի, որ անվճար պետական և ոչ միշտ որակյալ կրթությունը դառնում է շատ ծնողների ու երեխաների միակ ընտրությունը, որի բացերը լրացվում են կրկնուսույցների միջոցով:
Երկրորդ հանգամանքը, որ խոչընդոտում է հանրակրթական ոչ պետական ուս.հաստատությունների զարգացմանը Հայաստանում, հանրության արժեհամակարգում կրթության նկատմամբ վերաբերմունքն է: Գաղտնիք չէ, որ Հայաստանում կրթությունը շատերի համար վերածվել է ժամանցի ձևի և հենց այդպես էլ ընկալվում է սովորողների և ծնողների մեծ մասի կողմից: Իսկ այդ դեպքում անվճար, այսինքն՝ պետական ուս.հաստատությունում ժամանցը միշտ գերադասելի է լինելու վճարովի՝ ոչ պետական, ուս.հաստատությունում նույն ժամանցից: Սա, թերևս, ավելի բարդ և ֆունդամենտալ խնդիր է, քան ֆինանսականը, որից, սակայն, մեծապես կախված Է Հայաստանում ոչ պետական որակյալ հանրակրթության կայացման հավանականությունը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

14:00 Հոկտեմբեր 03, 2015

Ամենաընթերցված նյութեր