"Սուր անկյուն" VS "Կիրակնօրյա հորիզոն"

Այն, որ "Սուր անկյունը" և "Կիրակնօրյա հորիզոնը" համապատասխանաբար Արմենիա և Շանթ հեռուստաընկերությունների շաբաթվա լրատվական ամփոփիչ հաղորդաշարերն են, չի համապատասխանում իրականությանը: "Սուր անկյուն" հաղորդաշարը անդրադառնում է մեր երկրում առկա այնպիսի խնդիրների, որոնց վրա համարյա բոլորը "աչք են փակում": Դա իրականացվում է այս հաղորդմանը բնորոշ դրամատիզմով, հաղորդավարի հեգնական և "դուխով" մեկնաբանություններով, որոնք զուգորդված են սարսափազդու երաժշտական ֆոնով: Ինչ վերաբերում է "Կիրակնօրյա հորիզոն"-ին, ապա այն սկսվում է մի քանի րոպե տևող դրամատիկ անոնսով և տևում մոտ մեկ ժամ: Այս երկու հաղորդումներն ունեն իրենց բնորոշ հատուկ ոճերը, սկսած սյուժեների վերնագրերից, վերջացրած հետաքննական ռեպորտաժների էլեմենտներով: Երկու հաղորդումներն էլ ավարտվում են դժբախտ պատահարների մասին պատմող տեսանյութերով` որոնց հետևում են հեղինակների մեկնաբանությունները: Ընդ որում, "Սուր անկյուն" հաղորդման այս բաժինը առանձնանում է Գագիկ Շամշյանի "հայտնի" մեկնաբանություններով:

Արմենիա և Շանթ հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերի ամենօրյա մենամարտերն ավարտվում են կիրակնօրյա եզրափակիչ "ռաունդով": "Սուր անկյու՞ն", թե՞ "Կիրակնօրյա հորիզոն" հակամարտությանն անդրադարձել է նաև ԲԱՐՈՄԵՏՐԸ օգոստոսին Երևան քաղաքում իրականացված սոցիոլոգիական հարցումների ընթացքում: Նշված երկու հաղորդումների համեմատության համար հիմք ծառայեց նաև այն, որ դրանք եթեր են հեռարձակվում միևնույն օրը` միևնույն ժամին:

Ստացված պատկերը ներկայացված է ստորև գրաֆիկում:

Յուրաքանչյուր կիրակի, հեռուստադիտող երևանցիների մի ստվար զանգված գերլարված իրավիճակում մոտ մեկ ժամ հետևում է այս հաղորդումներին: Թվում է, թե որքան սկանդալային իրադարձություններ, այնքան կիրակին հաջողված է այս հաղորդումների համար:

Իսկ ԲԱՐՈՄԵՏՐԻ առաջարկած հերթական մենամարտն ավարտված է:

"Ես ձեզ հաջողություն եմ ցանկանում, կհանդիպենք" կամ "Սիրենք իրար և խաղաղ անցնենք կյանքի կարճ ճանապարհը":


ԲԱՐՈՄԵՏՐ

 

16:31 Սեպտեմբեր 23, 2015

Ամենաընթերցված նյութեր