Ինչն է ավելի մտահոգիչ ռուսների համար. Ուկրաինա՞ն, թե՞ կոռուպցիան

Ռուսական Լեվադա վերլուծական կենտրոնի(www.levada.ru)` վերջերս իրականացրած հարցման շրջանակում պարզվել է ռուսաստանցիներինառավելշատ մտահոգող թեմաները: Ինչպես տարբեր երկրների քաղաքացիներին, ռուսաստանցիներին ևս մտահոգում է գնաճը (78%), աղքատությունը (42%), երկրում տիրող տնտեսական ճգնաժամը (32%), կոռուպցիան (29%): Իսկ ահա Ուկրաինայի արևելյան հատվածում տիրող պատերազմն արդեն էդքան կարևոր չի ռուսաստանցիների համար (22%): Նրանք արդեն հոգնել են այդ թեմաներից: Այս հիմնախնդրին էլ երևի պատասխանել են. "Нам своих проблем хватает":

Ռուբլին, բա ռուբլին, գնալով արժեզրկվում է (27%), "ջհանդամ" թե Ուկրաինայում պատերազմ չէ:

Հետևյալ խնդիրներից որո՞նք են ըստ Ձեզ առավել սուր: ¥Կարող եք ունենալ ավելին, քան մեկ պատասխան¤:

Հիմնախնդիրներ

%

Գնաճ

78

Աղքատություն

42

Գործազուրկների թվի աճ

36

Տնտեսականճգնաժամ

32

Կոռուպցիա, կաշառակերություն

29

Ռուբլու կուրսի անկում, դրամի արժեզրկում

27

Աղքատների ու հարուստների շերտերի կտրուկ բևեռացում

27

Պատերազմ Ուկրաինայի արևելյան հատվածում

22

Առողջապահականտարբեր ծառայությունների անհասանելիություն

20

Բարոյականության և մշակույթի ճգնաժամ

17

 

Նշենք նաև, որ քիչ չեն այն մարդիկ, ում համար նյութական հիմնախնդիրներից բացի կարևոր է նաև բարոյական ու մշակութային ճգնաժամը (17%), որ տիրում է երկրում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

 

21:11 Սեպտեմբեր 15, 2015

Ամենաընթերցված նյութեր