Սոցիալ-տնտեսական կյանքի թղթաբանություն

Սույն թվականի օգոստոսի 3-ին Հայաստանի Հաnրապետության ազգային վիճակագրական ծառայությունը մամուլի հաղորդագրություն է տարծել 2015 թվականի հունվար-հունիս ամիսների Հայաստանի Հանրապետության սոցիալ տնտեսական վիճակի մասին: Պարզվում է, որ մենք ապրում ենք բոլոր առումներով թեկուզ փոքր, բայց աճ ապահովող երկրում, օր օրի բնակչության թիվն էլ է ավելանում, աշխատավարձերն էլ են բարձրանում, երկրի տնտեսությունը ծաղկում է, հանցագործություների թիվն էլ պակասել է և երկիրը գնում է դեպի պայծառ ապագա: Փաստորեն այսքան տեսանելի  խնդիրներն էլ, ընդամենը մամուլի և խոսքի ազատության դրսևորումներ են: Մի տեսակ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում կյանքը հիասքանչ է, ուղղակի մենք այդ մասին չգիտենք: Մնում է հիշեցնել հայտնի ասացվածքը. Գոյություն ունի սուտ, չափազանց մեծ սուտ և վիճակագրական սուտ:

ԲԱՐՈՄԵՏՐ-ը հետազոտություն է անցկացրել Երևան քաղաքում  պարզելու համար, թե վերջին երեք ամսվա ընթացքում որքանով է փոխվել երևանցիների սոցիալ տնտեսակն վիճակը: Հարցվողների 62%-ը նշել է, որ իրենց ընտանիքների սոցիալ տնտեսական վիճակը վատթարացել է, հույս ներշնչող 36.2%-ի սոցիալ տնտեսական վիճակը մնացել է նույնը, իսկ 1.8 %-ին, ովքեր բարելավել են իրենց վիճակը կարելի է երջանիկ երևանցիներ անվանել, չնայած` նշված տվյալը գտնվում է հետազոտության սխալի սահմանում: Փաստորեն, հարցվողների մոտ 98%-ը անհամբեր սպասում է վիճակագրական տվյալների իրականություն դառնալուն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Օգոստոս 13, 2015

Ամենաընթերցված նյութեր