Ինչ տաբուներ ունեն ռուսները

Սովորաբար, երբհամեմատվումենքռուսներիհետ, համարյա միշտ ասում ենք, որ դե ռուսները կոմպլեքսավորված չեն, ազատ են, էս են, էն են: Երբեմն գործում է փորձը, երբեմն էլ՝ կարծրատիպը:

Ահա Լեվադա վերլուծական կենտրոնը (www.levada.ru) հունիս ամսին իրականացրել է հարցում՝ պարզելու, թե ինչպես են ռուսները վերաբերվում հանրության մեջ գործող տաբուներին:

Արդյոք ընդունելի՞ եք համարում.

 

 

Լողազգեստով քայլել փողոցով

Լողափում արևայրուք ընդունել ամբողջովին մերկ

Հանրային վայրերում բաց տարածքում ծխել

Հանրային վայրերում բաց տարածքում գարեջուր խմել

Միանշանակ այո

2

2

3

1

Հավանաբար այո

5

9

21

18

Հավանաբար ոչ

29

30

31

33

Միանշանակ ոչ

62

54

38

40

Դժվ. Պատ.

3

5

7

7

Ոմանց համար գուցե առաջին երկու հարցերի պատասխանները տարօրինակ լինեն, քանի որ կարելի էր ակնկալել (կոնկրետ մարդկանց հետ շփվելու կամ կարծրատիպի ազդեցության տակ) այլ պատասխան, որ մերկ "զագառ" ընդունելը նրանց համար նորմալ է, կամ լողազգեստով փողոցով շրջելը, բայց արի ու տես, որ ռուսներիմեծմասն ասում է՝ ոչ, նորմալ չի: Իսկ ինչ վերաբերում է ծխելուն, ապա այստեղ կարելի է ռուսներից սովորել: Մենք այս հարցին հաստատ այլ կերպ կպատասխանեինք: Իսկ հանրային վայրերում գարեջուր խմելն ամենաանորոշ հարցն է: Պետք է պարտադիր հարցում անել:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

16:37 Հուլիս 18, 2015

Ամենաընթերցված նյութեր