Մի՞թե մենք ավելի մարդասեր ենք, քան ամերիկացիները

Հիշու՞մ եք Գյումրիում մի ողջ ընտանիքի սպանդ իրականացրած Վ. Պերմյակովին կամ Վանաձորում մանկապղծության համար դատապարտված Ս. Տեր-Պողոսյանին: Իսկ հիշու՞մ եք, որ այդ բացահայտումների օրերին սոցիալական ցանցերում հաճախ էին հնչում ոճրագործներին մահապատժի ենթարկելու կոչեր …
Ինչու՞ ենք հիշեցնում այդ ցավալի իրադարձությունների մասին: 2001թ. Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո՝ 2003թ. ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ մեր երկիրն ամրագրեց մահապատժից պաշտոնապես հրաժարումը: Բայց, այդուհանդերձ, ինչպես պարզվեց ԲԱՐՈՄԵՏՐԻ հարցախույզի արդյունքում, երևանցիների մեջ միակարծություն չկա այն հարցում, թե պե՞տք է արդյոք մեզ մահապատիժը:

Ինչպես տեսնումեք, թեև հարցվածների հարաբերական մեծամասնությունը մահապատիժն ընդհանրապես անընդունելի է համարում, այդուհանդերձ, մոտ 35%-ը համոզված է, որ բացառիկ դեպքերում այդ պատժատեսակը հարկավոր է, իսկ 18%-ն էլ գտնում է, որ դա անհրաժեշտ է ընդհանրապես:
Սա առնվազը նշանակում է, որ հասարակության մեջ երևանցիների բացարձակ մեծամասնությունը համաձայն չէ 2003թ. մահապատից հրաժարվելու որոշման հետ: Սա մտորելու տեղիք է տալիս. օրենքները, որպես կանոն, մի կողմից, պետք է արտացոլեն տվյալ պահին հանրության մեջ իշխող մոտեցումներն ու համոզմունքները, իսկ մյուս կողմից, պարունակեն "հանրային դաստիարակության" ‘‘որոշակի տարրեր:
Մահապատժի երևույթն ինքնին բավական խնդրային է. Այս հարցում բախվում են արդար հատուցման, պատժի միջոցով հնարավոր հանցագործությունները նախազգուշացնելու, կանխարգելելու, մարդու՝ կյանքի իրավունքի, հանրային բարոյական և կրոնական ընկալումները:
Ներկա պահին աշխարհի պետությունների մեծամասնությունը հրաժարվել է մահապատժից՝ հօգուտ կյանքի իրավունքի, անգամ եթե հանցագործն ինքը մեկ ուրիշին զրկել է այդ իրավունքից: Հետարդյունաբերական երկրներից միայն ԱՄՆ-ում է պահպանվել մահապատիժը, երկիր, որը համարվում է ժողովրդավարության համաշխարհային փարոս:


ԲԱՐՈՄԵՏՐ

10:33 Հուլիս 08, 2015

Ամենաընթերցված նյութեր