Ի՞նչ բնույթի կրոնական կազմակերպություններ են գրանցված ՀՀ-ում

Հայտնի է, որ ժողովրդավարացման ճանապարհով գնացող երկրներում անհարժեշտաբար և հետևողականորեն արմատավորվում են մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները, այդ թվում՝ դավանանքի ազատության իրավունքը: Սա, իր հերթին, ազատ գործունեության հնարավորություն է տալիս կրոնական բազմապիսի կազմակերպությունների համար, որոնց առկայությունը և գործունեությունը երկրում, փաստորեն, լեգալացվում է: Բացառություն չէ նաև Հայաստանը, որտեղ կրոնական կազմակերպությունների մասին օրենքն ընդունելուց հետո նմանատիպ բազմաթիվ միություններ են ստեղծվել:

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց պարզել, թե քանի՞ կրոնական կազմակերպություն է գրանցված Հայաստանում և ի՞նչ բնույթի կրոնական միություներ են դրանք:

Ինչպես վկայում են ՀՀ կառավարության տվյալները, Հայաստանում գրանցված է կրոնական գործունեություն իրականացնող 66 կազմակերպություն: Դրանց մեջ են մտնում Հայ առաքելական եկեղեցին, Հայ կաթողեկե եկեղեցին, Ռուս ուղղափառ եկեղեցին և այլն:

 

Կրոնական կազմակերպության տեսակ

Գործունեության հիմնական վայր

Քանակ

Հայկական

ՀՀ ողջ տարածք

5

Ռուսական

Երևան, Գյումրի, Վանաձոր

4

Ազգային փոքրամասնությունների սրբավայրեր

Երևան, Արարատի մարզ

4

Ավետարանական

Երևան, Արտաշատ, Մաիսի, Արմավիր, Աբովյան

15

Ավետարանի հավատքի

Երևան, Վանաձոր, Գորիս, գ.Այգեշատ

16

Ադվենտիստական

Երևան

1

Քրիստոնեական տարբեր միությունների ներկայացուցչություններ

ՀՀ ողջ տարածք

16

Ուխտեր, բարեգործական միություններ, ընկերակցություններ

ՀՀ ողջ տարածք

5

Ներկայացված տվյալները խոսում են որքան ՀՀ-ում դավանանքի ազատության և կրոնական կազմակերպությունների օրինական գործունեության համար նպաստավոր պայմանների առկայության, այնքան էլ՝ նրա մասին, որ հանրային կյանքի այս ոլորտը դուրս է մղված պետական գործառույթների ցանկից և թողնված է բացառապես հանրության ընտրությանը և ճաշակին: Մինչդեռ որքանով էր պատրաստ հայ հանրությունը, որը դարերով ունեցել է միայն մեկ՝ առաքելական եկեղեցի, քրիստոնեական տասնյակ կազմակերպությունների առյակությանը, գործունեությանը և նրանց միջև ընտրություն անելու անհրաժեշտությանը, մեծ հարց է:

 

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:00 Հուլիս 07, 2015

Ամենաընթերցված նյութեր