Վերջին զանգը երգերում

Այսօր, մայիսի 22-ին, հանրակրթական դպրոցներում հնչում է 2014-2015թթ. ուսումնական տարվա "Վերջին զանգ"-ը:
Միայն դպրոցն ավարտելուց ու տարիներ անցնելուց հետո է, որ լիովին հասկանում ես` այս մեկ օրվա ավարտով փակվում է կյանքի ամենակարևոր, ամենաանմեղ, ամենագեղեցիկ և հուզառատ էջերից մեկը, որով անցնում է ցանկացած մարդ: "Վերջինզանգյան" հույզերն այնքան շատ են ու գեղեցիկ, որ լիովին չի գիտակցվում օրվա իրական խորհուրդը: Մասնակից լինելով հարզատների և ընկերների վերջին զանգին` ակամայից վերհիշում ես սեփական վերջին զանգը: Այդ ակնթարթներն էլ ավելի զգացմունքային են դառնում "վերջինզանգյան" երգերի շնորհիվ: Մհերի "վերջինզանգյան" վալսը, Թաթայի` աչքերն արցունքով լցնող, Արամեի` դպրոցի ճանապարհը հիշեցնող երգերը յուրաքանչյուրին մտովի տեղափոխում են պատանեկության ամենակարևոր օրերից մեկը: Այս երգերը չեն հնանում և այս օրվա խորհրդի շնորհիվ է, որ ստեղծվում են նոր և գեղեցիկ երգեր: Ներկայացնում ենք ամենասիրելի վերջինզանգյան մի քանի երգեր:

Մհեր Հովհաննիսյան. "Վերջին զանգ"

Արամե "Վերջին զանգ"

Թաթա Սիմոնյան. "Վերջին զանգ"

Մարիաննա. "Վերջին զանգ"

Նարեկ Բավեյան. "Վերջին զանգ"

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:20 Մայիս 22, 2015

Ամենաընթերցված նյութեր