Ո՞ր տարիքն է ամենահարմարը երեխա ունենալու համար

Հասարակության վերարտադրության ապահովման համար կարևոր նշանակություն ունի մարդկանց պատկերացումը ամուսնության ու երեխա ունենալու օպտիմալ տարիքի մասին: Քանի որ այս հարցը խիստ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, ուստի ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց պարզել, թե ո՞ր տարիքն են ամենաճիշտը համարում երևանցիները՝ երեխա ունենալու համար: Ահա միջինացված արդյունքները. 

Ո՞ր տարիքն է, ըստ Ձեզ, ամենահարմարը երեխա ունենալու համար

Հատկանշական է, որ ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների (էջ 115), 27-28 տարեկանը տղամարդկանց համար Հայաստանում ամուսնության ու երեխա ունենալու միջին տարիք եղել է 1997-2000 թվականներին, իսկ արդեն 2013 թվականին ամուսնության միջին տարիքը Հայաստանում եղել է տղամարդկանց համար 30, կանանց համար՝ 26 տարեկանը:

Եթե հաշվի առնենք, որ ԲԱՐՈՄԵՏՐԻ կողմից իրականացված հետազոտության շրջանակներում հարցվածների կողմից՝ որպես երեխա ունենալու համար ամենահարմար տարիք նշված պատասխանները պաշտոնական վիճակագրական տվյալներից շատ չեն տարբերվում, ապա կարելի է արձանագրել, որ երեխա ունենալու համար ամենահարմար տարիքի հարցում մեր համաքաղաքացիների "ցանկությունները իրականություն են դառնում" փոքրիկ ուշացումով: 

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:00 Մարտ 30, 2015

Ամենաընթերցված նյութեր