Ինչի՞ց են ամենաշատը մահանում Հայաստանում

Մահացության պատճառները ցանկացած հասարակության կյանքի որակի անբաժանելի բաղադրիչն ու բնութագրիչն է: Հայաստանը նույնպես այն երկրներից է, որոնցում մահը գնալով երիտասարդանում է: Ուստի, խնդիր է առաջանում պարբերաբար ուսումնասիրել մահվան հիմնական և գլխավոր պատճառները, որպեսզի հնարավոր լինի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել՝ կյանքի տևողությունը երկարացնելու և կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ: ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց պարզել, թե վերջին տարիներին որոնք են եղել մահվան հիմնական պատճառները և արդյոք հնարավո՞ր է Հայաստանում քչացնել մահացության դեպքերը՝ ազդելով պատճառների վրա:

Ըստ Հայաստանի հանրապետության ազգային վիճակագրական ծառայության՝ 2013-2014 թվականներին հանրապետությունում գրանցված են մահվան դեպքերի վերաբերյալ հետևյալ տվյալները (էջ 129): 

Մահացածների թվաքանակը

2013թ.

2014թ.

Տարբերություն

դրանցից` ըստ պատճառների

27 196

27 872

+2.4%

արյան շրջանառության համակարգի հիվանդություններից

12 960

13466

+3.9%

արտաքին պատճառներից (դժբախտ պատահարներ, թունավորումներ, վնասվածքներ և այլն)

1 281

1 246

-2.7%

չարորակ նորագոյացություններից

5 589

5 741

+2.7%

շնչառական օրգանների հիվանդություններից

1 645

1 823

+10.8%

մարսողական օրգանների հիվանդություններից

1 630

1 657

+1.7%

վարակիչ և մակաբուծային հիվանդություններից

249

253

+1.6%

այլ հիվանդություններից

3 842

3 686

-4.1%

 

Ինչպես երևում է, մահվան ամենատարածված պատճառը Հայաստանում արյան շրջանառության համակարգ իհիվանդություններն են, որոնք ունեն հիմնականում երեք հիմք՝ կլիմայական պայմաններ, այդ թվում՝ օդի աղտոտվածություն, ոչ բավարար ֆիզիկական ակտիվություն և սթրեսային ապրելակերպ: Միևնույն ժամանակ մահվան հենց այդ տեսակը անցած տարվա ընթացքում գրանցել է 2.7%-ի նվազում: Ամենամեծ աճը գրանցվել է շնչառական օրգանների հիվանդություններից՝ 10.8%: Իսկ առհասարակ 2013-2014 թվականների ընթացքում Հայաստանում մահվան դեպքերն ավելացել են 2.4%-ով, կամ 676 դեպքով, ինչն արտագաղթի և քչացող բնակչության պայմաններում բավականին մտահոգիչ ցուցանիշ է:

Պետք է նաև փաստել, որ միայն բժշկական ծառայությունների որակի բարձրացմամբ և դրանք հանրության համար ավելի մատչելի դարձնելու միջոցով մահվան դեպքերի նվազման հասնել հնարավոր չէ, քանի որ դա պահանջում է նաև մարդկանց կողմից առողջ ապրելակերպի որդեգրում: Քարոզչական և գաղափարական որոշակի աշխատանքի ընթացքում այդ գործում հնարավոր է ունենալ շոշափելի արդյունք:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

14:00 Մարտ 11, 2015

Ամենաընթերցված նյութեր