Ո՞ր մասնագիտություններն են ամենապահանջվածը միջին մասնագիտական կրթական օջախներում

Վերջին տարիներին նկատվում է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվող մարդկանց թվի կայուն աճ, ինչը պայմանավորված է աշխատաշուկայում այդ գիտելիքների և հմտությունների աճող պահանջարկով: ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտություններից մեկի շրջանակներում արդեն ներկայացրել ենք արհեստագործական կրթօջախներում ուսանող երիտասարդների թվաքանակն` ըստ մասնագիտությունների: Այս ուսումնասիրության նպատակն է պարզել, թե որ մասնագիտություններն են ամենապահանջվածը միջին մասնագիտական կրթության ոլորտում:

Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2009-10 ուստարվա ընթացքում դրանցում սովորողների թիվը կազմել է 29.986, իսկ արդեն 2013-14 ուսումնական տարիներին` 30.125 հոգի: Ըստ մասնագիտությունների, ուսանողները բաժանվել են հետևյալ կերպ (Աղյուսակ): 

Մասնագիտություն

 2009-10 ուս.տարի

 2013-14 ուս.տարի

Տարբերություն

Արդյունաբերություն  և շինարարություն

739

2003

+1264

Տրանսպորտ և կապ

2105

2040

-65

Գյուղատնտեսություն

852

1235

+383

Տնտեսագիտություն

4517

5435

+918

Իրավագիտություն

653

506

-147

Առողջապահություն և սպորտ

11268

8899

-2369

Մանկավարժություն

2342

2656

-341

Արվեստ և կինեմատոգրաֆ

2675

3092

+417

Այլ

4835

4259

-576

Ընդ որում, միայն 2013-14 ուս.տարվա ընթացքում նշված մասնագիտություններ դիմել և ընդունվել Է 9785 ուսանող, ինչը բավականին ծանրակշիռ թիվ է միջին մասնագիտական կրթական հաստատությունների համար:

Եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ բոլոր մասնագիտությունները ներկայացված են նաև բուհերում, և այդ ոլորտներում կարելի է մասնագիտական նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելով: Սակայն վերջին տարիներին միջին մասնագիտական ուս.հաստատությունների նկատմամբ աճող հետաքրքրությունը իր օբյեկտիվ հիմքերն ունի. նախ, բուհական կրթությունը մատչելի չէ ֆինանսական տեսակետից շատերի համար, երկրորդ` բուհերը հիմնականում զրկվել են տղա ուսանողներին ուսման ընթացքում բանակում ծառայելու տարկետում տալու հնարավորությունից, իսկ շատ տղաներ բուհ էին ընդունվում այդ թվում և դրա համար, և երրորդ` բուհը դադարել է պահպանել աշխատաշուկայի (տնտեսության) հետ կապը, ինչի հետևանքով բուհական կրթությունը դարձել է ձևական, ընդհատվող և թանկ: Սրանք այն հիմնական պատճառներն են, որոնք աշակերտին տանում են դեպի միջին մասնագիտական կրթական հաստատություններ, ոչ թե` բուհեր: Ասվածն ավելի համոզիչ դարձնելու համար պետք է ընդամենը պարզել, թե ինչ առաջադիմությամբ են սովորում մերօրյա ուսանողները բուհերում, ինչի հետևանքով պարզ կդառնա, որ հենց սովորելու համար այնտեղ գնում են իրականում քչերը, մեծ մասի համար բուհն ընդամենը մոդայի, հեղինակության հարց է և ժամանցի վայր:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:05 Փետրվար 17, 2015

Ամենաընթերցված նյութեր