UNICEF-ը փորձում է կանխարգելել բռնությունը վիդեոխաղի միջոցով

Փորձելով ուշադրություն հրավիրել պատերազմական իրավիճակում գտնվող Հարավային Սուդանի երեխաների կարգավիճակի վրա, UNICEF-ը Վաշինգտոնում անցկացվող համակարգչային գեյմերների ցուցահանդեսին մասնակցելու էր ուղարկել մի դերասանի, նկարահանման խմբի և երկու սուդանցի երիտասարդների՝ ներկայացնելու նոր վիդեոխաղ:

Հանդիսատեսին ցուցադրվեց կրակոցներով հագեցած և սարսափ տարրեր պարունակող, պոստ-ապոկալիպտիկ տարածության մեջ ընթացող "Էլիկայի փախուստը" խաղի ծրագիրը: Գլխավոր հերոսուհին ծայրահեղ իրավիճակում հայտնված յոթամյա աղջնակ է: Պատերազմ է, աղջկա մայրը մահանում է խոլերայի պատճառով, իսկ եղբորը սպանում են զինվորները: Նա ընկնում է փախստականների ճամբար, որտեղ մարդիկ սովից մահանում են: Էլիկան ստիպված է մարմնավաճառությամբ զբաղվել, որպեսզի ողջ մնա:

Խաղի սցենարն այնքան շոկային էր, որ հանդիսատեսներից մի քանիսը լքեցին սրահը՝ այն համարելով չափազանց դաժան, չպատկերացնելով, որ նկարագրվածն ամեն օր իրականում կատարվում է պատերազմի մեջ գտնվող Սուդանում: Սա հաստատեցին սուդանցի երիտասարդներ՝ Մարի Մալեկը (ում կյանքի պատմությունն էլ ընկած էր խաղի սցենարի հիմքում) և Մանյանգ Ռիտը: Երտասարդները կոչ արեցին քննարկել այս թեման և խնդիրը հասցնել հասարակությանը, որպեսզի հնարավորինս կանխվի բռնությունը:

target="_blank">Տեսանյութ.

ԲԱՐՈՄԵՏՐ

11:47 Դեկտեմբեր 18, 2014

Ամենաընթերցված նյութեր