ԱԺ ընտրություններ 2017. Վարկանիշային քվեարկության առաջատարները (Երևան թիվ հինգ ընտրական տարածք՝ միջկուսակցական մրցակցայինը)

Անշուշտ, ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում էական դեր խաղաց ընտրակարգի վարկանիշային քվեարկության բաղադրիչը: Պարզ էր՝ այն քաղաքական ուժերը, ովքեր տարածքներում առաջադրել էին "ծանրքաշային" թեկնածուներ, մեծ հաշվով, նաև հաղթելու իրական հնարավորություններ կամ առավելագույն ընտրաքվե ստանալու շանսեր ունեին:

Սակայն այս նյութը վարկանիշային քվեարկության առանձնահատկությունների վերաբերյալ չէ: Տվյալ վերլուծական տեղեկանքն առավելապես առնչվում է տասներեք ընտրական տարածքներումՙ իննը քաղաքական ուժերի կողմից առաջադրված թեկնածուների ընտրապայքարի որոշ կարևոր հարցերին, նրանց մեկնարկային հնարավորությունների և ստացած ձայների համապատասխանությանը:

 

Աղյուսակ 1. Հինգերորդ ընտրական տարածք. Երևան. Քաղաքական ուժերի կողմից առաջադրված տարածքային թեկնածուների տասնյակը՝ ըստ հանաքած ձայների

 1. Գրիգորյան Արայիկ

45 339
2. Աբրահամյան Արգամ

34 483 
3. Մուրադյան Մուրադ

18 283 
4. Սարգսյան Ալիկ

 

6 541 
5. Ստեփանյան Տիգրան

4 679
6. Թևոնյան Ռազմիկ

4 221 
7. Հակոբջանյան Հրայր

3 752 
8. Կակոյան Կամո

2 990 
9. Հայրապետյան Սայեն

2 772 
10. Թադևոսյան Հովիկ

 

2 311

 

Թիվ 5 ընտրական տարածքը ընդգրկում է Արարարտի մարզը: Այստեղ իննը քաղաքական ուժերը միասին ներկայացրել էին 86 տարածքային թեկնածուներ: Հենց սկզբից պարզ էր, որ հիմնական մրցակցությունը ծավալվելու է ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արայիկ Գրիգորյանի և Ծառուկյան դաշիքից Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի միջև: Ի վերջո ընտրամարաթոնը առաջինը հատեց ՀՀԿ թեկնածուն, ում ստացած 45 339 ընտրաքվեն, առհասարակ, լավագույնն էր ՀՀ ողջ տարածքում: Իսկ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին լավագույն արդյունքն ապահովեց Ծառուկյան դաշինքի համար:

ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը համապատասխանաբար երրորդ և չորորդ տեղերը զբաղեցրեցին, որը բավարարեց նրանց ԱԺ անցնելու համար: Այս տարածքից հինգերորդ մանդատը բաժին հասավ Ծառուկյան դաշինքից` Տիգրան Ստեփանյանին:

 Նախընտրական շեմը հաղթահարած մյուս երկու քաղաքական ուժերը թիվ 5-ից ընտրված տարածքային թեկնածու չունեցան: Մասնավորապես, ԵԼՔ դաշինքից Ռազմիկ Թևոնյանը ավելի քան 4200 ձայնով չընտրվեց ԱԺ պատգամավոր, այն դեպքում, երբ նրանից քիչ ընտրաքվե ապահոված Գևորգ Գորգիսյանը /թիվ 2 ընտրական տարածք/ և Արարատ Միրզոյանը /թիվ 3 ընտրական տարածք/ ստացան մանդատներ: Իսկ պատճառն այս տարածքում ԵԼՔ դաշինքի արձանագրած ընդհանուր ցածր ցուցանիշն էր:

ՀՎԿ-ից ԱԺ պատգամավոր Իշխան Խաչատրյանը անգամ 1000 ձայնի շեմը չհաղթահարեց:

Ամփոփելով նշենք, որ թիվ 5-ում արձանագրվեցին առավել բարձր ցուցանիշներն ողջ հանրապետության տարածքով։ Այստեղ ՀՀԿ-ի տարածքային թեկնածուներից լավագույն ցուցանիշն ապահովեց Արայիկ Գրիգորյանը, իսկ Ծառուկյան դաշինքից Արգամ Աբրահամյանը։ Թիվ 5-ում նույնիսկ 1000 ձայնի շեմը չհաղթահարեց ՀՎԿ-ից ԱԺ պատգամավոր Իշխան Խաչատրյանը։ Տարածքը հատկապես առանձնացավ միջկուսակցական մրցակցության առումով։ Տարածքային թեկնածուների միջև ներկուսակցական մրցակցությունը սուր բնույթ չէր կրում։

Հ. Գ. ԿԸՀ-ն արդեն հրապարակել է չորս քաղաքական ուժերից ԱԺ պատգամավորի մանդատ ստացած թեկնածուների ցանկն այս պահի դրությամբ: Հարկ ենք համարում ընթերցողին տեղեկացնել, որ տվյալ նյութի շրջանակներում շեշտը դրվել է կոնկրետ 13 ընտրական տարածքներում իննը քաղաքական ուժերի կողմից առաջադրված տարածքային կամ վարկանիշային թեկնածուների միջև քաղաքական պայքարի, նրանց մեկնարկային հնարավորությունների և ստացած ձայների համապատասխանության վերլուծության վրա: Վերլուծության հիմքը ԿԸՀ հրապարակած փաստական տվյալներն ու քանակական այլ արժանահավատ ցուցանիշներն են:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

19:33 Մայիս 16, 2017

Ամենաընթերցված նյութեր