ԱԺ ընտրություններ 2017. Վարկանիշային քվեարկության առաջատարները (Երևան թիվ երեք ընտրական տարածք՝ առավել կանխատեսելին)

Անշուշտ, ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում էական դեր խաղաց ընտրակարգի վարկանիշային քվեարկության բաղադրիչը: Պարզ էր՝ այն քաղաքական ուժերը, ովքեր տարածքներում առաջադրել էին "ծանրքաշային" թեկնածուներ, մեծ հաշվով, նաև հաղթելու իրական հնարավորություններ կամ առավելագույն ընտրաքվե ստանալու շանսեր ունեին:

Սակայն այս նյութը վարկանիշային քվեարկության առանձնահատկությունների վերաբերյալ չէ: Տվյալ վերլուծական տեղեկանքն առավելապես առնչվում է տասներեք ընտրական տարածքներումՙ իննը քաղաքական ուժերի կողմից առաջադրված թեկնածուների ընտրապայքարի որոշ կարևոր հարցերին, նրանց մեկնարկային հնարավորությունների և ստացած ձայների համապատասխանությանը:

 

Աղյուսակ 1. Երրորդ ընտրական տարածք. Երևան. Քաղաքական ուժերի կողմից առաջադրված տարածքային թեկնածուների տասնյակը՝ ըստ հանաքած ձայների

 1. Ալեքսանյան Սամվել

42 772
2. Հովհաննիսյան Արաիկ

19 810 
3. Ղարագյոզյան Հարություն

8 483 
4. Միրզոյան Արարատ

3 999 
5. Հարությունյան Արայիկ

3 904
6. Առաքելյան Կարեն

3 653 
7. Նազարյան Հակոբ

3 569 
8. Արշակյան Արշակ

3 463 
9. Հակոբյան Հրաչյա

3 390 
10. Հովսեփյան Մարգարիտա

 

1 724

  

Երևանի թիվ 3 ընտրական տարածքն ընդգրկում էր մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները: Այն առավել կանխատեսելի տարածքներից էր, քանի որ այստեղ առաջադրվել էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նրանից բացի ՀՀԿ-ն ներկայացրել էր ևս երկու գործող պատգամավորի՝ Արաիկ Հովհաննիսյանի և Կորյուն Նահապետյանի թեկնածությունը: Օրենսդիր մարմնի գործող ներկայացուցիչներ առաջադրել էր նաև ՀՎԿ-ն՝ Հեղինե Բիշարյան և Լևոն Դոխոլյան: Քիչ չէին նաև հանրությանը հայտնի այլ դեմքեր, ովքեր տարբեր ժամանակաշրջաններում հանդիսացել են ԱԺ պատգամավորներ: Զորօրինակ, Ազատ դեմոկրատներն առաջադրել էին Անահիտ Բախշյանի, ՀԺԿ-Կոնգրեսը՝ Հակոբ Հակոբյանի և Բագրատ Անդրեասյանի թեկնածությունը: Ծառուկյան դաշինքից ներկայացվել էր ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի թեկնածությունը, ով «պատգամավորական ցեխի» հնաբնակներից է:

Ինչպես և սպասվում էր այս տարածքում ընտրամարաթոնը մեծ առավելությամբ առաջինը հատեց Սամվել Ալեքսանյանը: Նա հավաքեց շուրջ 42 800 ընտրաքվե: Այս արդյունքը լավագույնն էր Երևանում և լավագույններից մեկը՝ ՀՀ ամբողջ տարածքում: Երկրորդը  Արաիկ Հովհաննիսյանն էր՝ մոտ 20 000 ձայնով: Ընդամենը հազարից փոքր ինչ ավել ընտրաքվե հավաքեց Կորյուն Նահապետյանը, որը սակայն բավարարեց նրան ոչ միայն երրորդ հորիզոնականը զբաղեցնելու, այլ նաև անցողիկ տեղ ապահովելու համար: Թիվ երեքը Երևանի այն ընտրական տարածքն էր, որտեղ ՀՀԿ-ն իր բարձր արդյուքների շնորհիվ ստացավ երեք վարկանիշային մանդատ:

Բավականին համեստ էին հատկապես ՀՎԿ-ի ցուցանիշները, իսկ նախաքարոզչական փուլում հենց թիվ երեքն էր համարվում նրա հարվածային տարածքը: Հեղինե Բիշարյանը հավաքեց 1600 ընտրաքվե, իսկ Լևոն Դոխոլյանը ընդամենը 375: Վերջինը նույնիսկ երկու ձայնով զիջեց իր կուսակից ընկերներից՝ Գուրգեն Գևորգյանին:

Ավանդաբար տպավորիչ արդյուք արձանագրեց Հարություն Ղարագյոզյանը: Իսկ ԵԼՔ դաշինքից Արարատ Միրզոյանը ընդամենը 95 ձայնով առաջ անցավ իր թիմակից Արայիկ Հարությունյանից, որը և վճռորոշ նշանակություն ունեցավ այս տարածքում ԱԺ պատգամավորի մանդատը ստանալու հարցում:

Սպասվածից քիչ ձայներ հավաքեց Անահիտ Բախշյանը:

Այսպիսով ամփոփելով նշենք, որ Երևանի թիվ երեքն առավել կանխատեսելի ընտրական տարածքներից էր: Այստեղ սպասված հաղթանակ տարավ Սամվել Ալեքսանայանը: Վարկանիշային քվերակության ողջ հմայքն արտահայտվեց հենց այս տարածքում: Ըստ ստացած ձայների ՀՀԿ-ն այստեղ երեք մանդատ ապահովեց, ինչը նշանակում է, որ հազարից փոքր ինչ ավել ընտրաքվեով երրորդ տեղ զբաղեցրած գործող պատգամավոր Կորյուն Նահապետյանը նույնպես կարող է շարունակել իր գործունեությունը ԱԺ-ում: ԵԼՔ դաշինքից մանդատ ստացավ Արարատ Միրզոյանը, ով ընդամնեը 95 ձայնով առաջ անցավ իր թիմակից Արայիկ Հարությունյանից: 

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

18:55 Ապրիլ 29, 2017

Ամենաընթերցված նյութեր