Առաջին դաշինքը ուրվագծվեց. Նիկոլը, Էդմոնը, Արամը քաղաքական "մարտի" գնում են միասին

01․12․″Երեւում է՝ ամբողջ գիշեր աշխատել եք պարոն Արամյան, տրիլիոնը միլիարդի հետ եք խառնում″․ Վարչապետ

Փաստորեն, Վարչապետի խստապահանջությունն իր արդյունքը տվել է։ Նախարարներ կան, որ գիշերը մինչև ժամը 3-ը մնում են աշխատավայրում, որ հասցնեն կատարել Վարչապետի հանձնարարականը։ Ահա այդպիսի трудоголик է ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ով իր ելույթի ժամանակ միլիոններն ու միլիարդները խառնեց իրար, ինչն էլ չվրիպեց Վարչապետի աչքից․ ″Երեւում է՝ ամբողջ գիշեր աշխատել եք, պարոն Արամյան, որովհետեւ տրիլիոնը միլիարդի հետ եք խառնում, միլիարդը՝ միլիոնի հետ″։


01.12. Քաղաքացիական պայմանագիր + Լուսավոր Հայաստան + Հանրապետություն = համախմբված ընդդիմություն ունենալու հույս

Հիշո՞ւմ եք՝ Նիկոլը վանաձորյան ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բաց նամակ էր հղել ″Լուսավոր Հայաստան″-ին, որ եթե վերջինս միանա մի քանի կետանոց վերջնագիր հիշեցնող պահանջագրին, ապա նա կսատարի Էդմոնենց։ Էդմոնը հրաժարվեց, Նիկոլն էլ ասաց՝ դուք գիտեք։ Նրանց գինու սեղանի շուրջ փորձեց հաշտեցնել Թևան Պողոսյանը։ Վերջը, Նիկոլն ու Էդմոնը որոշեցին իրենց անհատական հավակնությունները դնել մի կողմ և առաջիկա ընտրություններին, все же, համախմբված ներկայանալ։ Կարծես, ամեն ինչ լավ հունով է ընթանում և համապետական ընտրություններին, գուցե նաև ունենանք համախմբված ընդդիմություն։ Հա ի դեպ, նրանց է միացել նաև ″Հանրապետություն″ կուսակցությունը։ Համատեղ հայտարարությունն էլ կլինի դեկտեմբերի 12-ին։ Այստեղ, կարծես, բաց է մնում միայն Ժառանգության հարցը: Կմիանան նրանք, թե ոչ՝ ոչ ոք չգիտի: Միայն ասում են Րաֆֆիին են սպասում, որ նիստ անեն ու որոշեն: Հա մեկ էլ ասում են, շատ թեժ նիստ է սպասվում…

03․12․ Մարդիկ պահանջում են Գագիկ Ծառուկյանի վերադարձը

Ընդդիմության մյուս ֆրոնտում նույնպես տեղաշարժեր կան․ Կենտրոն TV-ն լայն ու երկար լուսաբանում էր, թե ինչպես են մարդիկ կարողացել հասնել Ծառուկյանի բառացիորեն տան դիմացի դարպասների մոտ ու խնդրել, որպեսզի նա վերադառնա քաղաքականություն և տեր կանգնի ժողովրդին։ Բա՛, շատ լուրջ պատասխանատվություն է․ի վերջո հազարավոր մարդիկ իրենց բանուգործը թողած խնդրում, պահանջում են: Դե իհարկե, Ծառուկյանը չէր կարող անտարբեր լինել այս ամենին: Այնպես որ սպասենք՝ մոտ ապագայում հնարավոր է ԲՀԿ նախկին առաջնորդը վերջապես հայտարարությամբ հանդես գա, որը դատելով ԲՀԿ-ական որոշ շրջանակներից մամուլում հայտնված տեղեկությունների, ըստ ամենայնի, դրական կլինի նրա վերադարձի առումով:
http://lurer.com/?p=240535&l=am

 

03.12․ ″Բանան ենք ներկրում, որ ստուգենք Վարչապետի ասածը″․ Վահրամ Միրաքյան

Վարչապետն իր առաջին հարցազրույցներից մեկում շատ հստակ ակնարկեց, որ ստեղծվում են հավասար պայմաններ ու բոլորը կարող են առանց խոչընդոտի ներկրել ամեն ինչ։ ″Չոր Մարքեթինգ″ գործնական դասընթացի հիմնադիր Վահրամ Միրաքյանը, ում ՖԲ-ում հետևում են հազարավոր օգտատերեր, գրառում է կատարել, որ մի 10 տոննա բանան է ներկրում, որ տեսնի՝ արդյոք Վարչապետի ասածը տեղ է հասել։ Տեսնենք։
Բոլոր ցանկացողներն, անշուշտ, կարող են միանալ այս ֆլեշմոբին ու անպայման ՖԲ-ում հանրայնացնել այն: Մի բան ակնհայտ է, որ այս կերպ նրանք նաև կօգնենք Վարչապետին: Նա այս օրինակով կարող է հստակ տեղեկանալ, թե ինչպես են կատարվում նրա հրապարակային հանձնարարականները:


ԲԱՐՈՄԵՏՐ

 

 

14:47 Դեկտեմբեր 05, 2016

Ամենաընթերցված նյութեր