Ռուսաստանցիները պատրաստ են շարունակել պատժամիջոցների պատերազմն Արևմուտքի հետ

Հուլիսին հայտնի դարձավ, որ Եվրոպական միությունը կես տարով՝ մինչև 2017 թ․ հունվարի վերջ, երկարաձգում է Ռուսաստանի դեմ 2014 թ․-ից կիրառվող տնտեսական պատժամիջոցները։

Անշուշտ, փոխկապակցված տնտեսությունների պարագայում, այդ պատժամիջոցներն ունեն բումերանգի էֆեկտ և վնասում են թե՛ ԵՄ-ի, թե՛ ՌԴ-ի տնտեսություններին, այդ թվում՝ այդ դիմակայության հետ կապ չունեցող արտադրողներին ու սպառողներին։

Իսկ պատրա՞ստ են արդյոք հասարակ քաղաքացիները շարունակելու պատժամիջոցների պատերազմը։ Ինչպես վկայում են "Լևադա-Կենտրոնի" հարցման տվյալները, ՌԴ քաղաքացիներն, այո՛, պատրաստ են (տե՛ս Գրաֆիկ 1

Գրաֆիկ 1 Ինչպե՞ս պետք է արձագանքի ՌԴ-ն արևմտյան պատժամիջոցներին (%)

 

2014

2015

2016

Շարունակել սեփական քաղաքականությունը

66

65

75

Փոխզիջումներ գտնել

24

26

17

Դժվ պատ

11

9

8

 

Ուշագրավ է, որ, 2014 թ․ համեմատ, մոտ 10%-ով աճել է սեփական կառավարության քաղաքական գիծն աջակցող և նշանակալիորեն կրճատվել փոխզիջումների կողմնակից ռուսաստանցիների թիվը։

 

Գրաֆիկ 2 ԵՄ-ից սննդամթերքի ներմուծման արգելքի վերացման նկատմամբ վերաբերմունքը (%)

 

2015

2016

Միանշանակ դրական

14

12

Ավելի շուտ դրական

34

35

Ավելի շուտ բացասական

25

29

Միանշանակ բացասական

6

11

Դժվ պատ

20

13

Այդուհանդերձ, հատկանշական է, որ ռուսաստանցիների մեջ չկա գերիշխող կարծիք ԵՄ-ից ներկրվող սննդամթերքի արգելքի վերացման հարցում (տե՛ս Գրաֆիկ 2)․ թեև հարցվածների հարաբերական մեծամասնությունը շարունակում է կողմ լինել արգելքի վերացմանը, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում մոտ 10%-ով աճել է արգելքի վերացմանը դեմ արտահայտվողների թիվը։

Փաստորեն, ռուսաստանցիների մեծամասնությունն, անկախ ամեն ինչից, պատրաստ են շարունակելու պատժամիջոցների պատերազմն Արևմուտքի հետ, թեև լավ կլիներ, եթե հանվեր ԵՄ-ից ներկրվող սննդամթերքի արգելքը։

Ինչպես վկայում է իրականությունը, անկախ մեզնից յուրաքանչյուրի արտաքին քաղաքական նախապատվությունից, "պատժամիջոցների պատերազմի" երկարաձգումը խիստ բացասաբար է անդրադառնում ՌԴ-ից մեր հայրենակիցների դրամական փոխանցումներից ու ՌԴ-ից շատ առումներով կախված մեր հայրենական տնտեսության վրա։ Չունենալով ստեղծված իրավիճակը փոխելու մեծ հնարավորություններ՝ առավելագույնը և լավագույնը, որ մենք կարող ենք անել՝ զարկ տալ տեղական արտադրությանը և հնարավորինս նվազեցնել Հայաստանի կախվածությունը ներմուծումներից։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:10 Սեպտեմբեր 13, 2016

Ամենաընթերցված նյութեր