Երևանցիները դժգոհ են "թաղապետարաներից"

2015 թվականի տարեսկզբին ԲԱՐՈՄԵՏՐԸ անդրադարձել էր "Թաղապետարանների" գործունեության գնահատականին և բացահայտել ստացված արդյունքների պատճառները և հետևանքները, ըստ որի հարցվողների միայն հանրագումարային 29%-ն էր բարձր գնահատել (4 և 5 գնահատականներ) Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի/թաղապետարանի գործունեությունը: Երևանի վարչական միավորների ղեկավարների աշխատակազմերի գործունեությունը բավարար կամ "3" էին գնահատել հարցվողների 25%-ը կամ մեկ/քառորդը: Հարցվողների 14%-ը դժգոհություն արտահայտող գնահատական էին տվել, իսկ խորը հիասթափություն արտահայտել էին 22.5%-ը: Մեկ տարի անց` 2015թ.-ի տարեվերջին ԲԱՐՈՄԵՏՐԸ փորձեց պարզել մեր համաքաղաքացիների վերաբերմունքը համայնքի/վարչական շրջանի աշխատակազմի/թաղապետարանի աշխատանքի վերաբերյալ: Այժմ գնահատականներն այսպիսն են. հարցված Երևանցիների 51.8%-ը դրական է գնահատում համայնքի/վարչական շրջանի աշխատակազմի/թաղապետարանի աշխատանքը, իսկ 48.2%-ը հիմնականում դժգոհ է: Տարեսկզբի և տարեվերջի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ "թաղապետարաններին" շատ բարձր գնահատականի արժանացրած հարցվողների քանակը նվազել է: Համայնքի/վարչական շրջանի աշխատակազմի/թաղապետարանի աշխատանքից խիստ բավարարված մեր համաքաղաքացիները մեկ տարվա ընթացքում համալրել են "հիմնականում բավարարված" երևանցիների շարքերը: Հիմնականում բացասական և "խիստ բացասական" վերաբերմունք ունեցող մեր համաքաղաքացիների թիվը փոքր ինչ ավելացել է: Ընդ որում, հատուկ ընդգծենք, որ հարցումն անց է կացվել տարեվերջին, այիսինքն` մինչև Երևանում տեղացած առատ ձյունը: Եվ վստահաբար կարելի է ասել, որ ամանորյա տոներին տեղացած ձյանը հաջորդած ժամանակահատվածում երևանցիների գնահատականը "թաղապետարանների" գործունեությանը ավելի ցածր կլիներ:

Դժգոհության միտումը միանշանակ տեսանելի է և այն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին մտահոգության պատճառ պետք է լինի: Վարչական շրջանների ղեկավարների համար ընտրովիից նշանակովի դառնալը չպետք է առիթ հանդիսանա "թուլանալու և հաճույք ստանալու"։

Նշենք նաև, որ այս հարցում "բարձր գոհունակություն" արտահայտող հարցվողներն իրենց գնահատականը տալիս են բացառապես իրենց վարչական շրջանների գործունեության գնահատականի պրիզմայով: Տվյալ դեպքում նրանց դիրքորոշումների վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ այլ շրջանների կամ դրանց ղեկավարների վերաբերյալ մարդկանց շրջանում ձևավորված դրական կան բացասական կարծիքները: Բայց միևնույն ժամանակ, իրարից երբեմն էականորեն տարբերվող գնահատակաների առկայությունը փաստում է այն մասին, որ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը կարող են նվաճել բնակիչների վստահությունն ու համակրանքը, այդ է վկայում 8.5 %-ի հասնող խիստ դրական գնահատականի առկայությունը:

 

ԲՐՈՄԵՏՐ

 

10:00 Փետրվար 03, 2016

Ամենաընթերցված նյութեր