Հարցվածների 20%-ն ակնկալում է, որ առաջիկա տարիներին Թուրքիան կբացի սահմանը

Ակնարկներից մեկում մենք անդրադարձել էինք հայ-թուրքական փաստացի սահմանի վերաբացման հարցում հանրային դիրքորոշումներին և նշել, որ հայաստանցիների կեսից ավելին դեմ է սահմանի վերաբացմանը։ Եվ դա այն դեպքում, որ այդ սահմանը փակվել է Թուրքիայի կողմից՝ միակողմանիորեն, ի նշան Արցախյան հիմնախնդրում Ադրբեջանի հետ համերաշխության։

Ավելին, հարցվածների 64%-ը  համոզված է, որ սահմանների բացումը դրականորեն կազդի տնտեսության վրա, հարաբերական մեծամասնությունը (40%) կարծում է, որ դա չի ազդի ներքաղաքական գործընթացների վրա, իսկ 37%-ն էլ՝ որ բացասաբար կանդրադառնա, 57%-ի համոզմամբ էլ, սահմանի բացումը կվնասի երկրի անվտանգությանը (էջ 22

Հետաքրքիր է նաև իմանալ՝ որքանով են մեր համաքաղաքացիները հավանական համարում սահմանի վերաբացումն առաջիկայում։

Գրաֆիկից երևում է, որ հարցված երևանցիների մոտ 80%-ը չի ակնկալում սահմանի վերաբացում առաջիկա 5 տարիների ընթացքում։ Ավելին, եթե նրանց մոտ 20%-ն ինչ-որ հույսեր դեռ ունի, ապա շուրջ 60%-ը վստահ է, որ վերաբացումն անիրատեսական է։

Սակայն հարցվածների մոտ 20%-ը, հակառակը, հույս է փայփայում, որ առաջիկայում սահմանը կվերաբացվի, թեև նրանց միայն 4%-ն է հույսը հավատ դարձրել։

Անշուշտ, ՀՀ իշխանություններն այս հարցում որևէ բան չեն կարող փոխել (եթե չհաշվենք Թուրքիայի նախապայմանների կատարումը՝ Արցախյան հիմնախնդրի ադրբեջանանպաստ լուծումը, Ցեղասպանության ճանաչումից հրաժարումը և Կարսի պայմանագրի ճանաչումը ․․․ ինչպես ասում են՝ թան էլ չէ, բրդած մածուն)։

Բայց ինչո՞ւ են այս հարցում կասկածելի պասիվություն և լռություն ցուցաբերում 2008-2010 թթ․ հայ-թուրքական ''ֆուտբոլային դիվանագիտության'' գլխավոր երկրպագուները՝ ԱՄՆ-ը և ԵՄ-ն։ Մի՞թե Թուրքիայի վրա նրանց ''ուժը չի պատում''։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:30 Դեկտեմբեր 23, 2015

Ամենաընթերցված նյութեր