Ռուսական Cy-24-ի ռմբակոծում vs սանկցիաներ. արդյոք համարժե՞ք են

Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (www.wciom) մշտապես հարումներ է իրականացնում ռուսաստանցիների շրջանում երկրին վերաբերող կարևորագույն հարցերի վերաբերյալ։ Այս անգամ բնակչության հետ հարցում է անցկացվել վերջին շրջանի ռուս-թուրքական հարաբերությունների և հատկապես Cy-24-ի ռմբակոծման ու դրան հաջորդած գործողությունների վերաբերյալ։

Հարցմանը մասնակցած հարցվածների ընդամենը 1%-ն է ինքնաթիռի ռմբակոծումը (ռուսական Cy-24-ը ռմբակոծվել է թուրքական զինուժի կողմից նոյեմբերի 24-ին) համարում պատահականություն։ Մինչդեռ հարցվածների 1/5-րդը (21%) Թուրքիայի նման արարքը գնահատում է որպես նպատակաուղղված գործողություն՝ կոնֆլիկտի հրահրման համար։ Յուրաքանչյուր 10-րդը (10%) Թուրքիայի արարքի պատճառ է համարում այն, որ Ռուսաստանը խանգարում է թուրքական նավթային բիզնեսին, իսկ ահա 5%-ն էլ ասում է, որ Թուրքիան ԻՊ-ի կողմն է անցել, իմա՝ նրան աջակցում է։

Ռուսաստանի պատասխան քայլերը հիմնականում հավանության է արժանացել հարցվածների 3/4-ի մոտ։ Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի մուտքի կարգի վերացումը հավանության է արժանացել 84%-ի մոտ, նրանց աշխատանքի ընդունելու արգելքը՝ 82%-ի, Թուրքիայից ապրանքներ բերելու արգելքը՝ 82%-ի, թուրքական ընկերությունների գործունեության դադարեցումը Ռուսաստանի տարածքում՝ 81%-ի, դեպի Թուրքիա տուրիստական փաթեթների վաճառքի արգելումը՝ 82%-ի (!), չարտերային չվերթներով փոխադրումների իրականացման արգելումը 79%-ի (!) մոտ։

Բացի այդ, հարցվածների մի զգալի մաս (31%) կարծում է, որ Ռուսաստանի կողմից ձեռնարկված պատասխանը բավարար չէ։ Տղամարդիկ ավելի շատ են կիսում այդ տեսակետը (տղամարդիկ՝ 43%, կանայք՝ 21%)։ Իսկ այն որ քայլերը մի քիչ շատ էին, կարծում է հարցվածների ընդամենը 8%-ը։ Իսկ կեսը (54%) համարում է, որ Ռուսաստանի պատասխան քայլը համարժեք է ու պետք չի ոչ ուժեղացնել, ոչ էլ թուլացնել այն։

Աղյուսակ 1
Վերջերս Թուրքիան ոչնչացրեց ռուսական ռազմական ինքնաթիռը սիրա-թուրքական սահմանին։ Ձեր կարծիքով ինչո՞ւ Թուրքիան գնաց նման քայլի (բաց հարց, ոչ ավելի քան 3 պատասխան, ներկայացված են այն պատասխանները, որոնք նշվել են ոչ պակաս, քան հարցվողների 1%-ի կողմից)։

  Բոլոր հարցվածները
 Պրովոկացիա, կոնֆլիկտ են ուզում Ռուսաստանի հետ  21
 Նավթի համար, Ռուսաստանը խանգարում է նրանց նավթի բիզնեսին (Թուրքիան ԻՊ-ին անօրինական կերպով նավթ է վաճառում)  10
 ԱՄՆ-ի ազդեցության տակ են  8
 Թուրքիան անցել է ԻՊ ահաբեկիչների կողմը  5
 Վրեժ է, Սիրիայում ռուսական օպերացիային պատասխան էր  4
 Ցանկանում են վնասել Ռուսաստանին  4
 Հիմար, չմտածված արարք  3
 Սեփական շահերից ելնելով (Չի կոնկրետացվել)  3
 Դա ահաբեկչական գործողություն էր  3
Տարածքի պաշտպանություն 2
Քաղաքական դրդապատճառ (Չի կոնկրետացվել)  1
Էրդողանի, թուրքական էլիտայի անձնական շահագրգռության համար  1
ՆԱՏՕ-ի օգնության գալու ակնկալիքով 1
Նրանց այլ ուժեր են դրդել 1
Դա պարզապես պատահականություն էր, թյուրիմացություն 1
Ցանկանում էին ցուցադրել իրենց ուժը բոլորին 1
Շատ վատ արարք, հարված մեջքից 1
Այլ 4
Դժվարանում եմ պատասխանել 32

Աղյուսակ 2

Որպես պատասխան գործողություն ռուսական իշխանությունները մի շարք սանկցիաներ կիրառեցին Թուրքիայի դեմ։ Անձամբ Դուք հավանություն տալի՞ս եք հետևյալ միջոցառումներին (փակ հարց, մեկ պատասխան, %)։

   Ավելի շուտ հավանություն եմ տալիս Ավելի շուտ հավանություն չեմ տալիս  Դժվարանում եմ պատասխանել 
Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի դադարեցմանը   84  11  5
 Որոշ թուրքական ապրանքների ներկրման արգելքին կամ սահմանափակմանը  82  13  5
 Դեպի Թուրքիա տուրիստական փաթեթների վաճառքի դադարեցմանը  82  13  5
 Թուրքիայի քաղաքացիներին աշխատանքի ընդունելու արգելքին  82  13  5
 Թուրքական ընկերությունների գործունեության դադարեցմանը Ռուսաստանում  81  13  6
 Չարտերային (ոչ կանոնավոր, ավելի մատչելի) օդային փոխադրումների դադարեցմանը  79  15  6

 

Հիմա հարց. մի ինքնաթիռ պայթեցրեցին թուրքերը, Ռուսաստանը միանգամից փակեց ճանապարհները, ապրանքների ներկրումը։ Քանի՞ հայ սպանեց երիտթուրքերի կառավարությունը 1915թ-ին։
Մեզանից կան մարդիկ, ովքեր հանգստանում են Թուրքիայում ու օգտագործում թուրքական ապրանքներ։ Մեջներս մի քիչ ռուս պետք է լինի։


ԲԱՐՈՄԵՏՐ

 

12:05 Դեկտեմբեր 22, 2015

Ամենաընթերցված նյութեր