Պե՞տք է արդյոք ՀՀ ԱԺ պատգամավորը լինի անձեռնմխելի

Հայաստանի նորագույն պատմության մեջ հանրային քննարկման առարկա պարբերաբար դարձող հարցերից մեկը վերաբերում է Հայաստանի պատգամավորների անձեռնմխելիությանը: Բնականաբար, հանրային ընկալման մեջ հարցը արտացոլվում է ոչ միայն որպես օրենսդիր իշխանության ներկայացուցչի աշխատանքային գործունեությունը տարբեր տիպի խոչընդոտներից ապահովագրելու սկզբունք, այլև առաջին հերթին որպես անհասկանալի արտոնություն, որը որևէ տրամաբանական և իրավական հիմնավորում չունի:
ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց պարզել, թե ինչպես են երևանցիները վերաբերում Հայաստանում պատգամավորի անձեռնմխելիությունը երաշխավորող օրենքին: Հարցվածների մոտ կեսը՝ 49%-ը, պատասխանեցին, որ դեմ են օրենքին: "Կողմ" արտահայտվեցին հարցվածների 17.4%-ը, իսկ "ինձ համար միևնույն է" պատասխանը նախընտրեց հարցվածների բավականին մեծ խումբ՝ մոտ 33%:

Հարցման արդյունքները վկայում են, որ երևանցիները չունեն միանման դիրքորոշում նշված հարցի առնչությամբ: Որքան էլ բազմակարծությունը արժեքավոր լինի, այնուամենայնիվ, որոշ դեպքերում հստակ և հիմնավորված դիրքորոշումը կարող է ավելի նպաստավոր լինել, քան անորոշ բազմակարծությունը: Առավել ևս, որ պատգամավորի անձեռնմխելիությունն արձանագրված է որպես սահմանադրական նորմ, ինչը խնդրին առավել մեծ նշանակություն է հաղորդում:


ԲԱՐՈՄԵՏՐ

11:30 Դեկտեմբեր 15, 2015

Ամենաընթերցված նյութեր