Իսլամը Եվրոպայում․ մուսուլմանների իրական թիվն ավելի քիչ է, քան թվում է

Նախորդիվ խոսեցինք այն մասին, թե որքանով կարելի է 700 մլն-ից ավել բնակչությամբ Եվրոպայի շուրջ 50 պետություններից մոտ 10-ում կենտրոնացած մոտ 45 մլն․-ոց մուսուլմանական համայնքի առկայությունը համարել "Եվրոպայի հեղեղում մուսուլմաններով"։

Հիմա փորձենք հասկանալ՝ ո՞րն է այդպիսի մտայնության պատճառը։ Պարզվում է՝ պատճառը հանրային թյուր ընկալումներն են։ The Economist թերթը, հենվելով the Bertelsmann Foundation-ի և Ipsos-Mori-ի ուսումնասիրությունների վրա, նշում է, որ եվրոպացիները խիստ գերագնահատում են իրենց երկրներում մուսուլմանների թիվը (տե՛ս գրաֆիկը)։ 

Ինչպես տեսնում ենք, ուսումնասիրված եվրոպական երկրների բնակիչները, հիմնվելով գերազանցապես իրենց առօրեական պատկերացումների և զգացողությունների վրա, կարող են մինչև 8 անգամ "ավելացնել" իրենց երկրներում մուսուլմանների թիվը։

Իհարկե, հասարակ մարդկանց չի կարելի մեղադրել դրա համար․ սա նրանց սուբյեկտիվ զգացողությունների արդյունքն է՝ հիմնված, օրինակ, իրենց թաղամասում, քաղաքում, աշխատավայրում հանդիպած մուսուլմանների "թվի" վրա։ Բայց խնդիրն այն է, որ այսպիսի առօրեական պատկերացումները երբեմն փորձում են դարձնել հիմնական "կռվան" ներգաղթյալների և մուսուլմանների հարցը Եվրոպայում քննարկելիս։ Սա արդեն, բնականաբար անընդունելի է։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

22:00 Նոյեմբեր 24, 2015

Ամենաընթերցված նյութեր