Ուկրաինական վարկ. հետ վերցնե՞լ, թե՞

Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (www.wciom.ru) ուսումնասիրել է ռուսաստանցիների կարծիքն առ այն, թե ինչ են նրանք մտածում Ռուսաստանի կողմից Ուկրաինային տրամադրված 3 մլրդ դոլարի վարկի վերադարձման մասով: Վարկի մարման ժամկետն ավարտվում է այս տարվա դեկտեմբերին: Եվ համաձայն հարցման արդյունքների` ռուսների մեծ մասը կատեգորիկ է տրամադրված այդ հարցում ու գտնում է, որ վարկը պետք է մարվի սահմանված ժամկետում: Այդպես պատասխանել է հարցվածների 79%-ը:

Հարցվածների միայն 15%-ն է կարծում, որ կարելի է ուկրաինացիներին ընդառաջ գնալ. մաս-մաս վճարելու տարբերակ գտնել ու պարտքի ընդհանուր գումարից հանելով` ավարտել մարումը: Նման կարծիքի ավելի շատ հակված են ոչ պառլամենտական կուսակցությունները (43%): Շատ ավելի կատեգորիկ են ЛДПР-ի (83%) ու Կոմունիստական (82%) և "Единая Россия" կուսակցությունների աջակիցները:

Հարց 1

2013թ.-ի դեկտեմբերին Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը Ռուսաստանից խնդրեց վարկ 3 մլրդ դոլարի չափով, որի մարման ժամկետը լրանում է 20152. դեկտեմբերին, բայց Ուկրաինան պնդում է, որ նրա միջոցները բավական չեն վարկը մարելու համար: Ներկայիս իշխանություններն առաջարկում են վարկի մարման մասնակի տարբերակ: Ձեր կարծիքով ինչպիսի՞ դիրքորոշում պետք է ունենա Ռուսաստանն այս իրավիճակում:  (փակ հարց, մեկ պատասխան %)

Պետք է Ուկրաինայից պահանջել մարել վարկն ամբողջությամբ սահմանված ժամկետում:

79

Որոշակի պայմանների դիմաց կարելի է համաձայնել Ուկրաինայի խնդրանքին. վճարել մաս-մաս ու այդ կերպ հանել ընդհանուր վարկի գումարից:

15

Դժվարանում եմ պատասխանել

6

Նրանք, ովքեր ճկունության կոչ են անում նման իրավիճակում, Ուկրաինային փոխանակում են առաջարկում` "հանգիստ թողնել Դոնբասն ու վերջ դնել ռազմական գործողություններին" (12%): Մի մասն էլ այն կարծիքին է, որ կարելի է համաձայնել ինչ-որ կոմպրոսմիսների, եթե Ուկրաինան իրենց լավ վերաբերվի (7%)։ Իսկ ընդհանուր առմամբ հասարակ մահկանացու ռուսն ի զորու չէ այս հարցին պատասխանել, այդ պատճառով էլ ունենք այն պատկերը, որ կեսից ավելին՝ 65%-ն չգիտի անգամ, թե ինչ պատասխանի այս հարցին։ Ասել կուզի՝ մեր նախահագն ավելի լավ գիտի։

Հարց 2

 

Ձեր կարծիքով ինչպիսի՞ պայմանների դեպքում արժե ընդառաջ գնալ Ուկրաինայի խնդրանքին` մասնակի վարկը փակելու ու այդպես ընդհանուր պարտքից հանելու հարցով:(բաց հարց բոլոր նրանց համար, ովքեր գտնում են, որ արժե որոշակի պայմանների դեպքում գնալ զիջումների:)

 

Բոլոր հարցվածները

Դոնբասին հանգիստ թողնելու ու ռազմական գործողությունների դադարեցման դեպքում

12

Ռուսաստանի նկատմամբ բարիդրացիական լինելու դեպքում

7

Մասնակի վճարման դեպքում

5

Կառավարության փոփոխման դեպքում

3

Շահավետ պայմանների դեպքում

3

Հետաձգել

2

Տոկոսների վճարման դեպքում

1

Ղրիմի հարցի կարգավորման դեպքում

1

Սանկցիաների վերացման դեպքում

1

Գումարի վերադարձման երաշխիքներ տրամադրելու դեպքում

1

Դժվարանում եմ պատասխանել

65

 

ԲԱՐՈՄԵՏՐ

09:45 Նոյեմբեր 19, 2015

Ամենաընթերցված նյութեր