Եվրոպական գործազրկություն

Լսել եք, չէ՞, որ ասում են՝ հարևանի հարսը ավելի սիրուն է: Բայց իրականում հարևանի հարսն էլ իր թերություններն ունի, ուղղակի մեզ համար դա տեսանելի ու շոշափելի չէ: Նույնը վերաբերում է նաև գործազրկության խնդրին: Բոլորիս թվում է, թե ամենավատ կացության մեջ Հայաստանն է ու Հայաստանից դուրս ամեն ինչ լավ է:

Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամը կարծես աստիճանաբար հեռանում է, սակայն դրա հետևանքները դեռ թարմ են ու որոշ երկրներում անգամ նոր թափ են առնում: Համաշխարհային աշխատանքային կազմակերպության վերջին զեկույցի համաձայն՝ աշխարհում երիտասարդները կանգնած են աշխատանք գտնել չկարողանալու խնդրի առջև:

ԳՐԱՖԻԿ 1

Կապույտ` Երիտասարդության գործազրկությունը (մլն)

Կարմիր` Երիտասարդության գործազրկության գործակիցը (%)

Նայելով գրաֆիկին` տեսնում ենք, որ 1991թ.-ից մինչև 2014թ.-ը աշխատուժի գործակիցը նվազել է 11.6%-ով, քանի որ շատ երիտասարդներ նախընտրում են սովորել, քան աշխատել, քանի որ սովորելու ժամանակ շատ երկրներում նրանց տրամադրվում են կրթաթոշակներ, կացարան ու անգամ ուսանողական թոշակ: Միաժամանակ աճել է երկարաժամկետ գործազրկությանտոկոսը եվրոպական շատ երկրների երիտասարդության շրջանում:

2007-2010թթ. սրընթաց աճի արդյունքում գործազրկությունը կանգ առավ 13%-ի վրա: Չնայած դեռ պարզ չէ, թե մինչև ֆինանսական ճգնաժամն այն որտեղ էր գտնվում:

ԳՐԱՖԻԿ 2

Եվրոպական երկրների շարքում կարող եք տեսնել գործազրկության տատանումները, ինչպես նաև այն, որ Հունաստանը, Իտալիան և Սլովակիան ունեն գործազրկության ամենաբարձր ցուցանիշները երիտասարդության շրջանում 2014թ.-ի տվյալներով:

Շատ երկրների համար ամենաբարձր գործազրկությունը նկատվել է 2012 և 2014 թվականներին:

Իսկ զարգացող երկրների համար աշխատանքի փնտրտուքը համարվում է երիտասարդների հիմնական "զբաղմունքը":

 

ԲԱՐՈՄԵՏՐ

22:01 Նոյեմբեր 04, 2015

Ամենաընթերցված նյութեր