Հայաստանը կայունության ցուցանիշով գերազանցում է իր բոլոր հարևաններին

Նախորդ ակնարկում մենք ներկայացրեցինք աշխարհի ամենակայուն և ամենաանկայուն երկրներին՝ ըստ "Խաղաղության տան" հրապարակած "Փխրուն երկրներ 2015" ամենամյա վարկանիշային հետազոտության։ Բայց ո՛չ Հայաստանը, ո՛չ նրա անմիջական հարևանները, ո՛չ էլ նրա գործընկեր-պետությունները Եվրասիական տնտեսական միության կազմից։

Հայաստանն իր անմիջական հարևանների՝ Ադրբեջանի, Թուրքիյի, Իրանի և Վրաստանի, և ԵԱՏՄ իր գործընկեր-պետությունների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի, զբաղեցրել է վարկանիշային այդ աղյուսակի (էջեր 6-7) միջին տեղերը։

Գրաֆիկ

Հայաստանի, նրա անմիջական հարևանների և ԵԱՏՄ գործընկեր-երկրների ռիսկայնության ցուցանիշները

Կարգը Տեղը   Երկիրը Ռիսկայնությունը
Բարձր        
  44   Իրան 87.2
  62   Ղրղզստան 82.2
  65   Ռուսաստան 80.2
Միջին        
  70   Վրաստան 79.3
  80   Ադրբեջան 77.3
  89   Բելառուս 75.6
  90   Թուրքիա 74.5
Ցածր        
  108   Հայաստան 69.7
  110   Ղազախստան 68.3

Ինչպես տեսնում ենք գրաֆիկում, մեր անմիջական հարևաններից ամենբարձր ռիսկայնությունն ունի Իրանը, ամենացածրը (չհաշված Հայաստանը)՝ Թուրքիան։ ԵԱՏՄ երկրների շարքում ևս Հայաստանն աչքի է ընկնում կայունության համեմատաբար բարձր ցածր ցուցանիշով։ Բայց այս տարածքում մեզ ընդամենը 1 միավորով գերազանցում է Ղազախստանը։

Իսկ ի՞նչ չափանիշներով է Հայաստանն առաջ անցել իր հարևաններից և ԵԱՏՄ գործընկերներից։ 1-ինը "ժողովրդագրական ճնշման" (բնակչության թվի և բնակության տարածքի հարաբերակցությունը) համեմատաբար ցածր մակարդակն է։ Բայց դա, ինչպես գիտենք, հարաբերակա՛ն առավելություն է․ արտագաղթի և ծնելիության ոչ բավարար մակարդակի պատճառով, այո՛, Հայաստանի բնակչության թիվը կրճատվում է, ինչն էլ նվազեցնում է շրջակա միջավայրի վրա բնակչության թվի ճնշումը։ Սա, անշուշտ, իրականում բոլորովին էլ ուրախալի հանգամանք չէ։

2-րդն աշխատողների խմբային իրավունքների խախտումների ցածր մակարդակն է։ Բայց, հաշվի առնելով մեր երկրում արհմիությունների թուլությունը, այս ցուցանիշն առնվազը կասկածի տեղիք պետք է տա։

3-րդը հանրային ծառայություններն են, որոնք, ըստ այդ ուսումնասիրության, Հայաստանում մատուցվում են համեմատաբար բարձր մակարդակով։

4-րդն անվտանգության ծառայությունների աշխատանքի արդյունավետությունն է։ Ըստ հետազոտության հեղինակների, Հայաստանում հանրային կարգի պաշտպանությունը ևս համեմատաբար բարձր մակարդակի վրա է։

Եվ վերջին՝ 5-րդ առավելությունը Հայաստանում քաղաքական վերնախավի ներսում կոնֆլիկտայնության, կոշտ մրցակցության համեմատաբար ցածր մակարդակն է։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:00 Հոկտեմբեր 30, 2015

Ամենաընթերցված նյութեր