Նոր սահմանադրությունն իր ողջ հմայքով -4

Սահմանադրական փոփոխությունների նախագծում, թերևս, առավել խնդրահարույց փոփոխությունները կապված են ընտրելու, ընտրվելու և մարդու քաղաքական կյանքին առնչվող այլ հոդվածներին: Ինչպես գիտենք, թեպետ նոր նախագծով նույնպես ՀՀ նախագահը հանդիսանում է պետության գլուխը, սակայն էապես փոխվել են նրա լիազորությունները` դրանց մի մասը փոխանցվել է Ազգային ժողովին և վարչապետին: Սահմանադրական փոփոխությունների նախագծում սկզբունքորեն փոխվել է նաև Նախագահի ընտրության կարգը: Ստորև ներկայացնում ենք այն հիմնական տարբերությունները, որոնք այդ առումով առկա են նախագծում:

Գործող սահմանադրության հոդված Նոր սահմանադրության նախագծի հոդված Մեկնաբանություն
Հոդված 50.
Հանրապետության Նախագահն ընտրվում է ՀՀ քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով։ 
Հոդված 124.1
Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:
Ավելացվել է նախագահի լիազորությունների ժամկետը, ինչպես նաև դուրս է եկել այն դրույթը, որ նախագահն ընտրվում է ՀՀ քաղաքացիների կողմից:
Հոդված 50.
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում։
Հոդված 124.3
Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն 
Սահմանափակվել է նույն անձի՝ նախագահի պաշտոնում մեկից ավելի անգամ ընտրվելու հնարավորությունը:
Կուսակցական լինելու սահմանափակումը գործում է միայն դատավորների և սահմանադրական դատարանի անդամների համար:  Հոդված 124.6
Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ: 
Նոր սահմանադրության նախագծով նախագահը չի կարող լինել կուսակցական, ինչը պայմանավորված է նրանով, որ նա չի մասնակցում ընտրություններին այս կամ այն կուսակցության անունից և թիմից, և չի ընտրվում քաղաքացիների կողմից: Նախագահի ընտրության համար ներմուծվում է ընտրիչների ինստիտուտը:
Հոդված 50.
Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով։
Հոդված 125.
Հանրապետության նախագահն ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից:
Ընտրիչների ժողովը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից, որոնք կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:
Այս հոդվածով Հայաստանում նախատեսվում է նախագահի ուղղակի ընտրության կարգը փոխել անուղղակի ընտրության կարգով, երբ քաղաքացիները միայն միջնորդավորված ձևով են ազդում և մասնակցում նախագահի ընտրություններին:
Հոդված 54.
Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է օրենքով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. ՛՛Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի՛՛։
Հոդված 127.3
Հանրապետության նախագահը պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. ՛՛Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ բոլոր ուժերը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում՛՛: 
Երդման տեքստից դուրս են եղել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը ապահովելու մասին դրույթները: Եթե մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունները պարագայում դա հասկանալի է, քանի որ այդ գործառույթը նոր սահմանադրության նախագծով վերապահվում է հանրային իշխանությանը, ապա բաց է մնում այն հարցը, թե նոր նախագծի պայմաններում ո՞վ է լինելու Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը երաշխավորողը: Նոր սահմանադրության նախագծով անվտանգության ապահովողը զինված ուժերն են, տարածքային ամբողջականության հետ կապված հարցերը լուծվելու են հանրաքվեի միջոցով, իսկ Հանրապետության անկախության ապահովման կամ երաշխավորման մասին դրույթ չկա առհասարակ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Հոկտեմբեր 16, 2015

Ամենաընթերցված նյութեր