Նոր սահմանադրությունն իր ողջ հմայքով -3

Սահմանադրական փոփոխությունների նախագծում, թերևս, ամենախնդրահարույց փոփոխությունները վերաբերում են նաև ընտրելու և ընտրվելու, հանրաքվեներին մասնակցելու և քաղաքական կյանքն ու հարաբերությունները կարգավորող այլ հոդվածներին: Ստորև ներկայացնում ենք գործող սահմանադրության մեջ և նոր նախագծում անձի քաղաքական կյանքին վերաբերող հոդվածներում տեղ գտած փոփոխությունները:

 

Գործող սահմանադրության հոդված Նոր սահմանադրության նախագծի հոդված Մեկնաբանություն

Հոդված 64.

Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։

Հոդված 47.2

Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և պետական լեզվին տիրապետող յուրաքանչյուր ոք: 

Նոր նախագծում խստացվել է պատգամավորի նկատմամբ ներկայացվող պահանջներից մեկը, ըստ որի պատգամավոր կարող ընտրվել վերջին 5 տարում ՄԻԱՅՆ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը: Վետենիկի հանձնաժողովը նշել էր, որ այս խստացումն արհեստական է և չի համապատասխանում երկքաղաքացիության մասին ՀՀ օրենքին:
Միևնույն ժամանակ ավելացվել է ՀՀ պետական լեզվին տիրապետելու պահանջը, ինչը կարելի է միանգամայն արդարացված համարել: 

Հոդված 30.

Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը։

Հոդված 47. 3.

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու, տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց տասնութ տարին լրացել է ընտրությունների կամ տեղական հանրաքվեի օրը, և որոնք մշտապես բնակվում են տվյալ համայնքում:  

Եթե այժմ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը սահմանվում է օրենքով, ապա նոր նախագծով այդ մասնակցության մասին հոդվածը ստացել է սահմանադրական նորմի բնույթ: Երկրորդ փոփոխությունը վերաբերում է նրան, որ նոր սահմանադրության նախագծում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները առանձնացվել են, համապատասխանաբար տարբեր է նաև դրանց մասնակցության կարգը: Եթե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ որպես համայնքի ղեկավար կարող է ընտրվել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ապա ԱԺ ընտրություններում ընտրվել կարող է վերջին հինգ տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և պետական լեզվին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Սահմանված չէ, թե ով է կազմակերպում համապետական և տեղական ընտրությունները

Հոդված 193.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթները, լիազորությունները և ընտրական հանձնաժողովների համակարգը

 Գործող սահմանադրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգավիճակը որևէ կերպ սահմանված չէ:  Նոր նախագծում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին վերաբերող կարգավորումները նպատակ ունեն սահմանել քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման և պաշտպանության առավել արդյունավետ համակարգ: Այդ նպատակով սահմանադրական մակարդակով առաջին անգամ ամրագրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգավիճակը՝ որպես քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովող և դրա նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի, սահմանվել են նրա լիազորությունները, ինչպես նաև նախատեսվել է ԿԸՀ կազմավորման կարգը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Հոկտեմբեր 15, 2015

Ամենաընթերցված նյութեր