Ռուսաստանի դերը Սիրիայում

Նախորդ հոդվածներից մեկում անդրադարձել էինք Լեվադա վերլուծական կենտրոնի (www.levada.ru) հարցման արդյունքներին այն մասին, թե ինչպես են ռուսաստանցիները վերաբերվում Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: Այս անգամ կներկայացնենք, Ռուսաստանի դերակատարության վերաբերյալհարցի պատասխանները:

Հարցվածների 1/3-ից քիչ ավելին (39%) ընդունելի է համարում այն, ինչ անում է Ռուսաստանը Սիրիայում: Մի պատկառելի 33%, այսինքն` հարցվածների ուղիղ 1/3-ին չի էլ հետաքրքրում, թե ինչ է անում Ռուսաստանը Սիրիայում. ինչպես ասում են, այդ մասսային своих проблем хватает: Իսկ թե ինչ է անում Ռուսաստանը Սիրիայում, կան մի քանի տարբերակներ. օրինակ` հարցվողների համարյա 1/3-ի կարծիքով (30%) Ռուսաստանը իր քայլերով պաշտպանում է ռուսական շահերը Մերձավոր Արևելքում, երաշխավորում է ռուսական ընկերությունների անվտանգությունն այդ տարածաշրջանում: Մի այդքանն էլ (28%) կարծում է, որ Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր  դիրքերը, հեղինակությունը և անկախություն ունենալ Արևմուտքից, նաև խոչընդոտում է "Իսլամական պետության" և արմատական իսլամի տարածման ազդեցությունն աշխարհում, պաշտպանում է Ռուսաստանի հարավային սահմանները (22%) և այլն (տե՛ս ներքևի աղյուսակը):

 

Ձեր կարծիքով ի՞նչ նպատակներ է հետապնդում Ռուսաստանի իշխանությունը` համագործակցելով Բաշար Ասադի հետ: (Այս հարցին պատասխանել են նրանք, ովքեր հետաքրքրված են եղել Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությամբ)

 

09.15

Պաշտպանում է ռուսական շահերը Մերձավոր Արևելքում, երաշխավորում է ռուսական ընկերությունների անվտանգությունն այդ տարածաշրջանում

30

Փորձում է ամրապնդել Ռուսաստանի դիրքերը, հեղինակությունն ու անկախությունը Արևմուտքից

28

Խոչընդոտում է "Իսլամական պետության" և արմատական իսլամի տարածման ազդեցությունն աշխարհում, պաշտպանում է Ռուսաստանի հարավային սահմանները

22

Պաշտպանում է Մերձավոր Արևելքում վերջին պրոռուսական տրամադրություն ունեցող ռեժիմին

19

Պաշտպանում է սիրիական բնակչությանը իսլամական ահաբեկիչներից և արմատականներից

14

Դժվարանում եմ պատասխանել

19

 

 

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Հոկտեմբեր 09, 2015

Ամենաընթերցված նյութեր