Ռուսների վերաբերմունքը Սիրիական պատերազմին

Աշխարհի ուշադրությունը գտնվում է նաև Սիրիաի վրա, քանի որ այնտեղ է գտնվում և՛ Եվրոպայի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի ուշադրությունը: Ու այս ուժերի ցանկացած քայլ կամ հայտարարություն մեծ քննարկման առիթ է տալիս: Ռուսները նույնպես հետաքրքրված են, թե ինչ է տեղի ունենում Սիրիայում. վերջ ի վերջո պատերազմ է, հազար ու մի բան կարող է լինել:

Ռուսական Լեվադա վերլուծական կենտրոնը (www.levada.ru) ներկայացրել է 2015թ.-ի սեպտեմբերի 18-21-ն անցկացված հարցման արդյունքները Սիրիայում տեղի ունեցող պատերազմի վերաբերյալ:

Պարզվել է, որ հարցվածների կեսից ավելին (54%) հիմնականում տեղյակ է, թե ինչ է կատարվում Սիրիայում, բայց այնպես էլ չի, որ ուշի ուշով է սպասում Սիրիայի հետ կապված լուրերին, իսկ ահա 15%-ը կոնկրետ ուշադրությամբ հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: Եվ ահա մի պատկառելի 30% նույնիսկ տեղյակ էլ չէ, թե ինչ է կատարվում. իրեն պե՞տք է, որ:

Հարցված ռուսաստանցիների համարյա կեսի (46%) համար Սիրիայում այս պահին քաղաքացիական պատերազմ է, իսկ 1/3-ի (32%) կարծիքով Արևմուտքը "բրդում" է ահաբեկիչներին, որոնք դեմ են դուրս եկել խեղճ Ասադի դեմ: Ասադի կառավարությանը կողմ է հարցվածների 1/3-ը (36%), իսկ ահա 10%-ը Բաշար Ասադին ընդդիմացողների կողմնակիցն է: Ամենայն հավանականությամբ այս հատվածը նաև Ռուսաստանում է ընդդիմություն: Հարցվածների մյուս 1/3-ը (39%) ոչ մեկի կողմն էլ չի: Իրեն պե՞տք է որ:

Հետաքրքիր է, որ նման հարցադրումներ արվել են նաև 2013թ.-ի և՛ հունիս, և՛ սեպտեմբեր ամիսներին ու կարելի է տեսնել, որ երկու տարվա ընթացքում Բաշար Ասադի կառավարության կողմնակիցների թիվը ավելացել է ռուս հարցվողների շրջանում, ինչը, ամենայն հավանականությամբ, ռուսական զլմ-ների ազդեցությունն է։

Ո՞ւմ եք առավել համակրում հակամարտող կողմերից. Բաշար Ասադի կառավարությա՞նը, թե՞ ընդդիմությանը:

 

06.13

09.13

09.15

Բաշար Ասադի կառավարությանը

29

34

36

Ընդդիմությանը

9

8

10

Ոչ մեկին

50

46

39

Դժվարանում եմ պատասխանել

11

13

15

Ձեր կարծիքով ի՞նչ է այս պահին տեղի ունենում Սիրիայում:

 

06.13

09.13

09.15

Սիրիայում քաղաքացիական պատերազմ է

36

39

46

Արևմուտքի կողմից դրդվող ահաբեկիչները արյունալի պայքար են մղում օրինավոր կառավարության դեմ

40

38

32

Բաշար Ասադի ռեժիմը արյունալի պայքար է մղում բոլոր նրանց հետ, ովքեր դեմ են նրան

8

7

8

Դժվարանում եմ պատասխանել

16

17

14

 

ԲԱՐՈՄԵՏՐ

16:30 Հոկտեմբեր 07, 2015

Ամենաընթերցված նյութեր