Հայաստանը և թուրք-քրդական հակամարտությունը

Նախորդ ակնարկում տեսանք, որ երևանցիները մեծամասամբ քրդերին դրական կամ չեզոք են վերաբերվում։

Ինչպես գիտեք, հայկական և հունական հարցերը Թուրքիայի տարածքում "լուծելուց" հետո, թուրքական իշխանությունները ձեռնամուխ եղան նաև քրդական հարցի "լուծմանը"՝ այդ ճանապարհին չխորշելով օգտագործել արդեն փորձված ու փորձարկված ցեղասպանման մեթոդը։ Բայց քրդերի հարցը, շնորհիվ նրանց կոշտ դիմադրության, նրանք չկարողացան "լուծել" նույն հաջողությամբ։ Ավելին, թուրք-քրդական բախումները հանգեցրին քրդական ինքնագիտակցության զարթոնքին։ Այսօր քրդերի շրջանում տարածում ստացած բազմաթիվ հոսանքներից առավել ազդեցիկներն են անկախ պետականության և Թուրքիայի տարածքում ինքնավարության ստեղծմանն ուղղված շարժումները։ Եվ երկուսն էլ ունեն հակաթուրքական ուղղվածություն։

Իսկ, երևանցիների կարծիքով, պե՞տք է արդյոք Հայաստանն աջակցի Թուրքիայի դեմ պայքարող քրդերին։

Այս տվյալները վկայում են, որ քրդերի հակաթուրքական շարժմանը ՀՀ-ի աջակցության հարցը բոլորովին էլ միանշանակ չի ընկալվում մեր համաքաղաքացիների կողմից․ նրանց բացարձակ մեծամասնությունը դեմ է այդպիսի աջակցությանը, սակայն շուրջ 40%-ն էլ, հակառակը, կողմնակից է դրան։

Աջակցությանը միանշանակ կողմնակիցների մեջ մեծամասնությունը կանայք են, իսկ դրան քիչ թե շատ հակվածների մեջ՝ տղամարդիկ։ Աջակցությանը կատեգորիկ դեմ արտահայտվողների մեջ մեծամասնությունը տղամարդիկ են, իսկ այս տարբերակին հատվածների սեռային հարաբերակցությունը նույնն է։

Քրդերին պետականորեն աջակցելու կատոգերիկ կողմնակիցները հիմնականում 30-60 տարեկաններն են, իսկ դրան հիմնականում հակվածները համեմատաբար շատ են 61 և բարձր տարիքային խմբում։

Ուշագրավ է, որ 61-ից բարձր տարեկանները նաև շատ են պետական աջակցությանը կատեգորիկ դեմ արտահայտվողների մեջ, թեև այս տեսակետը տարածված է նաև 18-44 տարեկանների շրջանում։ Պետական աջակցության ընդդիմախոսները համեմատաբար շատ են նաև 45-60 տարեկանների մեջ, թեև քիչ չեն նաև 18-44 տարեկանների մեջ։

Այսպիսով, քրդերի հակաթուրքական պայքարին պետական աջակցություն ցուցաբերելու հարցը շատ ավելի խորը տարակարծություններ է առաջացնում երևանցիների մեջ, քան քրդերի նկատմամբ ընդհանուր վերաբերմունքը։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Սեպտեմբեր 30, 2015

Ամենաընթերցված նյութեր