Ռուսաստանում Հայոց ցեղասպանությունն ընդունողներն ավելի քիչ են, քան հրեական Հոլոքոստն ընդունողները

Պարզվում է՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի բնակիչների մոտ 10%-ը կարծում է, որ Հայոց ցեղասպանության մասին տվյալները չափազանցված են, իսկ 22%-ն անգամ ոչինչ չի լսել Ցեղասպանության մասին (տե՛ս Գրաֆիկը):

"Լևադա-կենտրոնի" անցկացրած սոցհարցման տվյալների համաձայն, ռուսաստանցիների միայն 51%-ն է համարում, որ 1914-1923թթ. հայերը ենթարկվել են նպատակաուղղված ոչնչացման ներկայիս Թուրքիայի տարածքում: Փոխարենը, Հրեական հոլոքոստն ընդունում է հարցվածների 74%-ը, իսկ դա չափազանցություն է համարել 6%-ը: Հոլոքոստից անտեղյակները, համեմատած Ցեղասպանությանը, ևս նշանակալիորեն քիչ են՝ 8%:

Համեմատելով երկու կոտորածների նկատմամբ ռուսաստանցիների հանրային վերաբերմունքի մասին սոցիոլոգիական այդ տվյալները՝ պետք է ցավով արձանագրենք, որ մեր դաշնակից ՌԴ-ի քաղաքացիների միայն կեսն է ճանաչում, ընդունում Հայոց ցեղասպանությունը, իսկ մյուսները կա՛մ չեն ընդունում այդ փաստը, կա՛մ տեղյակ չեն դրանից, կա՛մ էլ ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են կոնկրետ պատասխանից:

Ո՞վ է մեղավոր և արդյոք որևէ մեկը մեղավո՞ր է այս պատկերի համար ...

 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:11 Հունիս 22, 2015

Ամենաընթերցված նյութեր