Հայաստանը ճանաչված չէ 1, Չինաստանը՝ 22, իսկ Իսրայելը՝ 32 պետության կողմից

Աշխարհում այս պահին հաշվվում է 200-ից ավելի պետական կազմավորում, որոնցից 193-ը ՄԱԿ-ի անդամ են, 2-ը՝ դիտորդ: Կան նաև 10-ից ավելի չճանաչված կամ մասնակի ճանաչված պետություններ:

Համարվում է, որ ՄԱԿ-ին լիիրավ հիմունքներով կարող են անդամակցել միայն միջազգայնորեն ճանաչված պետությունները: Սակայն, որքան էլ տարօրինակ է, անգամ միջազգային-միջպետական այդ ամենախոշոր կազմակերպության մի շարք անդամներ միմյանց չեն ճանաչում:

ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները որոշեցին կազմել ՄԱԿ-ի այն անդամ-պետությունների վարկանիշային ցուցակը, որոնք ճանաչված չեն առնվազը մեկ այլ անդամ-պետության կողմից: Հետաքրքրական է նաև, որ այդ "չճանաչվածությունը" ոչ միշտ է փոխադարձ: Արդյունքներն իսկապես ուշագրավ են (տե՛ս Աղյուսակը):

 

Աղյուսակ. ՄԱԿ-ի լիիրավ անդամ-պետությունները, որոնք չեն ճանաչված մեկ այլ անդամ-պետության կողմից

 

 

ՄԱԿ անդամ

Չեն ճանաչում

1

Իսրայել

32 անդամներ

2

Չինաստան

22 անդամներ

3

Հայաստան

1 անդամ

4

Հս. Կորեա

1 անդամ

5

Հվ. Կորեա

1 անդամ

6

Կիպրոս

1 անդամ

 

Չճանաչվածության ռեկորդակիրն Իսրայելն է: ՄԱԿ-ի 32 անդամ-պետություններ (էջ 256)՝ Ալժիրը, Արաբական միացյալ էմիրությունները, Աֆղանստանը, Բահրեյնը, Բանգլադեշը, Բրունեյը, Բութանը, Գվինեան, Թունիսը, Ինդոնեզիան, Իրանը, Իրաքը, Լիբանանը, Լիբիան, Կոմորյան կղզիները, Կուբան, Հս. Կորեան, Մալազիան, Մալին, Մարոկկոն, Յեմենը, Նիգերը, Չադը, Պակիստանը, Ջիբութին, Օմանը, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան և Քուվեյթը, նրան չեն ճանաչում կամ նրա հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները: Դրանց մեծամասնությունն Արաբական երկրների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ-երկրներ են: Պատճառը հիմնականում իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն է:

Երկրորդ տեղում Չինաստանն է, ավելի ճիշտ՝ Չինաստանի ժողովրդական հանրապետությունը (ՉԺՀ), որին չեն ճանաչում ՄԱԿ-ի 22 անդամներ (էջեր 118-119): Հիմնական պատճառը Թայվանի՝ Չինաստանի հանրապետության և ՉԺՀ տարաձայնությունն է ցամաքային և կղզային տարածքներում օրինական իշխանության շուրջ:

3-5-րդ տեղերն զբաղեցնում են Հայաստանը, Հս. և Հվ. Կորեաներն ու Կիպրոսը, որոնց չեն ճանաչում ՄԱԿ-ի մեկական անդամներ: Այսպես, ՀՀ-ն ճանաչված չէ Պակիստանի կողմից՝ ի նշան արցախյան հակամարտության մեջ Ադրբեջանի հետ համերաշխության, Հյուսիսային և Հարավային Կորեաները փոխադարձաբար չեն ճանաչում միմյանց՝ թերակղզու ողջ տարածքի վրա պետական ինքնիշխանության հարցի պատճառով, իսկ Կիպրոսը ճանաչված չէ Թուրքիայի կողմից՝ Հս. Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության պատճառով, որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:19 Ապրիլ 21, 2015

Ամենաընթերցված նյութեր