Աշխարհի "ամենաազդեցիկ" անձնագրերը. TOP 10

Արտասահման հաճա՞խ եք մեկնում: Ձեզ չե՞ն ձանձրացրել վիզային (մուտքի արտոնագրի) քաշքշուկները: Երևի գիտեք նաև, որ որոշ երկրներ (օրինակ՝ Ռուսաստան) մեկնելու համար վիզա չի պահանջվում: Իսկ հետաքրքիր չէ՞, թե ՀՀ անձնագրով քանի երկիր կարող եք այցելել՝ խուսափելով վիզային քաշքշուկներից: Իսկ ո՞ր երկրների անձնագրերն են "ամենաազդեցիկը" մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորության առումով:

Arton Capital ֆինանսական խորհրդատվական ընկերությունը կազմել է պետությունների վարկանիշային մի ցուցակ՝ ելնելով նրանից, թե տվյալ պետության անձնագրով քանի՞ երկիր կարելի է այցելել՝ առանց վիզային խնդիրների:

Աղյուսակի 1-ին սյունակում նշված է վարկանիշային տեղը, 2-րդում՝ պետության անունը, 3-րդում՝ քանի երկրի հետ է գործում առանց վիզային ռեժիմ:

Աղյուսակ. Պետություններն՝ ըստ ազատ վիզային ռեժիմի թվի

 

Պետություն(ներ)ը

Առանց վիզայի ռեժիմ

1

ԱՄՆ, Մեծ Բրիտանիա

147

2

Գերմանիա, Ֆրանսիա, Հվ. Կորեա

145

3

Իտալիա, Շվեդիա

144

4

Դանիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ,

Ֆինլանդիա, Ճապոնիա, Սիգապուր

143

5

Շվեյցարիա

142

6

Իռլանդիա, Իսպաիա, Բելգիա,

Պորտուգալիա, Նորվեգիա

141

7

Հունաստան, Ավստրիա, Կանադա,

Մալայզիա

140

8

Նոր Զելանդիա

139

9

Չեխիա, Հունգարիա, Ավստրալիա

138

10

Լեհաստան, Սլովակիա

137

 

 

 

57

Ադրբեջան

61

59

Վրաստան

59

62

Հայաստան

55

Ի՞նչ հետևություններ կարելի է անել այս աղյուսակի հիման վրա:

  • Առաջատար տասնյակը կազմում են տնտեսապես զարգացած 29 երկրներ, որոնց գերակշիռ մասն արևմտյան են, դրանց մեծ մասն էլ (21)՝ եվրոպական: Ոչ արևմտյան (ասիական, օվկիանիական) երկրներից ցուցակում հայտնվել են ընդամենը 6-ը:
  • Այս երկրներն առանց վիզային ռեժիմ ունեն աշխարհի 206 պետությունների (ներառյալ՝ չճանաչվածներն ու մասամբ ճանաչվածները) կեսից ավելիի հետ:
  • Ցուցակի գերակշիռ մասը կազմող եվրոպական 21 երկրներից ԵՄ-ի անդամ են 19-ը (Շվեյցարիան և Նորվեգիան ԵՄ-ի անդամ չեն), Շենգենի գոտու անդամ են ևս 19-ը (Մեծ Բրիտանիան և Իռլանդիան գոտու մեջ չեն մտնում):
  • Մեր տարածաշրջանի երկրներն զբաղեցնում են 80 տեղ ունեցող վարկանիշային աղյուսակի ստորին մասը: Ամենաշատ ազատ վիզային պայմանագիր ունեցողն Ադրբեջանն է, ամենաքիչը՝ Հայաստանը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:15 Ապրիլ 20, 2015

Ամենաընթերցված նյութեր