Յուրաքանչյուր եվրոպական երկրում ապրող երկրորդ խոշոր ազգությունը

Քարտեզի վրա պատկերված է յուրաքանչուր եվրոպական երկրում բնակվող ըստ ծննդյան վայրի երկրորդ խոշոր ազգությունը: Այն կարող է ներառել ինչպես տվյալ երկրի քաղաքացիներին, այնպես էլ ժամանակավոր այնտեղ բնակվողներին: Ի դեպ, շատ հետաքրքիր փաստեր են դուրս բերվել, ինչպիսիք են՝ 

  • Իռլանդիան այլևս Բեծ Բրիտանիայի համար չի հանդիսանում օտարերկրյա բնակիչների "մեծ աղբյուր": 2011թ.-ից սկսած այն հետ մնաց Հնդկաստանից, Լեհաստանից և Պակիստանից:
  • Ո՛չ չեխերը, ո՛չ էլ սլովակները իրար համար չեն հանդիսանում երկրորդ խոշոր ազգություն, չնայած երկուսն էլ Չեխոսլովակիայի ժառանգորդներն են:
  • Մեծամասամբ էթնիկ ալբանացիներից բաղկացած լինելով հանդերձ՝ ո՛չ կոսովարները, ո՛չ էլ ալբանացիներն իրար համար չեն հանդիսանում երկրորդ խոշոր ազգություն:
  • Լեհերը կազմում են Իռլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի և Լիտվայի երկրորդ խոշոր ազգությունը:
  • Թուրքերը կազմում են երկրորդ ազգությունը ոչ միայն Գերմանիայի, այլև Հոլանդիայի, Դանիայի, Ավստրիայի և Բուլղարիայի համար:
  • Հազիվ թե քարտեղի վրա նկատեք, բայց Լյուքսեմբուրգի երկրորդ խոշոր ազգությունը պորտուգալացի բնակիչներն են, մինչդեռ բրազիլացիները կազմում են Պորտուգալիայի երկրորդ ազգությունը:
  • ԽՍՀՄ-ի ազդեցությունը դեռևս զգացվում է նախկին սովետական երկրներում. ռուսները կազմում են Էստոնիայի, Լատվիայի, Բելառուսի և Ուկրաինայի երկրորդ խոշոր ազգությունը:
  • Նույն կերպ սերբերը կազմում են նախկին Հարավսլավիայի 7 երկրներից 4-ի (Սլովենիա, Խորվաթիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մոնտենեգրո) երկրորդ խոշոր էթնիկ խումբը,  Իսկ հունգարներն էլ կազմում են Սերբիայի երկրորդ խոշոր ազգությունը:
  • Վերջապես, երկրորդ խոշոր ազգությունը Իսպանիայում, Իտալիայում և Հունգարիայում կազմում են ռումինացիները:

Քարտեզի հեղինակը որոշել է Քուրդիստանը դիտարկել որպես առանձին պետություն. ″Ես "կռիվ ունեմ" Թուրքիայի հետ, քանի որ, չնայած Քուրդիստանը երկիր չէ, քրդերը (ովքեր իրենց չեն համարում թրքեր) հանդիսանում են երկրորդ խոշոր ազգությունը ու այլ կերպ չէր կարելի նրանց դիտարկել:

Վերջապես, որովհետև ես գիտեմ, որ ինչ-որ մեկը հաստատ կնշի, Միացյալ Թագավորությունը դիտարկվել է որպես մի պետություն, քանի որ նրա մաս կազմող միավորները սուվերեն պետություններ չեն, այդ իսկ պատճառով էլ դրանք առանձին չեն նշված:

Աղբյուրը՝ http://brilliantmaps.com

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:00 Մարտ 11, 2015

Ամենաընթերցված նյութեր